Դավիթ Լոքյան. «Տեղական ժողովրդավարության ամրապնդումը Եվրոպայի խորհուրդ-Հայաստան համագործակցության կարևոր մասն է կազմում»

Դավիթ Լոքյան. «Տեղական ժողովրդավարության ամրապնդումը Եվրոպայի խորհուրդ-Հայաստան համագործակցության կարևոր մասն է կազմում»

27.10.2016

2016թ. հոկտեմբերի 20-ին Հայաստանի Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ԵԽ Կոնգրեսի 31-րդ նստաշրջանի շրջանակներում  մասնակցեց Կոնգրեսի անդամների հետ քաղաքական երկխոսությանը: Այս երկխոսությունը հետևեց հունիսին ստորագրված ԵԽ-Հայաստան Ճանապարհային քարտեզին, որը վերաբերում է երկրի տեղական և ռեգիոնալ ժողովրդավարության հետ կապված Կոնգրեսի առաջարկությունների կատարմանը: Նախարարն ընդգծեց Կոնգրեսի և Հայաստանի իշխանությունների միջև ծավալված հիանալի համագործակցությունը: «Տեղական ժողովրդավարության ամրապնդումը և զարգացումը դեռևս  առաջնային են Հայաստանի համար»,- ասաց նախարարը՝ նշելով, որ  Կոնգրեսի հանձնարարականների կատարումը հանգեցրել է, մասնավորապես, Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի բոլոր դրույթների վավերացմանը և համագործակցային ծրագրերի մշակմանը, որոնք խթանել են տեղական իշխանությունների ամրապնդումը: «Հայաստանում տարածքային նոր բարեփոխումները դյուրացրել են մունիցիապլիտետների միավորումը՝ նվազեցնելով նրանց թիվը 915-ից 793-ի, ինչպես նաև իրավասությունների ապակենտրոնացումը և տեղական ընտրությունների անցկացումը»,- բացատրեց նա: Նույն օրը Կոնգրեսի նախկին նախագահ Ժան-Կլոդ Ֆրեկոնի և նոր ընտրված նախագահ Գուդրուն Մոսլեր-Թորնսթրոմի հետ քննարկման ընթացքում նախարարը նշեց, որ տարածքային բարեփոխումները կշարունակվեն մինչև 2018 թվական:


NEWS

Tigran Avinyan participe à Tokyo à l’événement G-NETS / SusHi Tech Tokyo 2026
Tigran Avinyan participe à Tokyo à l’événement G-NETS / SusHi Tech Tokyo 2026

00:14

29 04 2026

Le maire d’Erevan et président de l’Union des communautés...

Réunion au sein de l’Inspection
Réunion au sein de l’Inspection

22:30

22 04 2026

Le directeur exécutif de l’Union des communautés d’Arménie,...

Réunion à la GIZ
Réunion à la GIZ

16:58

20 04 2026

Armen Harutyunyan, directeur exécutif de l’Union des communautés...

Le Congrès du Conseil de l’Europe examine l’application de la Charte européenne de l’autonomie locale en Arménie
Le Congrès du Conseil de l’Europe examine l’application de la Charte européenne de l’autonomie locale en Arménie

23:58

09 04 2026

Une délégation du  Congrès des pouvoirs locaux et régionaux du...

Ouverture de la 50e Session Anniversaire du Congrès du CdE à Strasbourg : l'Arménie représentée par une délégation renouvelée
Ouverture de la 50e Session Anniversaire du Congrès du CdE à Strasbourg : l'Arménie représentée par une délégation renouvelée

19:23

29 03 2026

Du 31 mars au 2 avril, Strasbourg accueillera la 50e session anniversaire du Congrès des...