«Հնարավոր է Էջմիածինն առաջիններից լինի, որն աղբահանության ոլորտում նոր մոտեցմամբ հանդես գա». Դիանա Գասպարյան

«Հնարավոր է Էջմիածինն առաջիններից լինի, որն աղբահանության ոլորտում նոր մոտեցմամբ հանդես գա». Դիանա Գասպարյան

22.07.2018

Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, 30-ամյա Դիանա Գասպարյանի հավաստմամբ՝ շուտով հնարավոր է Էջմիածնում աղբահանության նոր քաղաքականություն իրականացվի:

Հարցին՝ քաղաքապետի նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատարի համար ի՞նչ օրակարգային խնդիրներ կան, Դիանա Գասպարյանը պատասխանեց. «Ոչ միայն Էջմիածնում, այլև ողջ հանրապետությունում այս շոգ եղանակին աղբահանության հարցն է օրակարգային: Այն կարծես թե բնակիչներին ամենաշատ հուզող խնդիրներից է: Իրականում աղբահանությունն Էջմիածնում բնականոն կերպով ընթանում է: Նախկին տարիներին ևս նման իրավիճակ է եղել, որ մոտավորապես կրկնապատկվել է աղբի քանակը, և տեսանելի շատ աղբ է կուտակվել: Ես հակված եմ աղբահանության քաղաքականությունն առհասարակ փոխել, եթե հնարավոր է: Այս պահին կարող եմ ասել անգամ ԱՄՆ-ից ժամանած մասնագետ եմ հրավիրել, ով այդ ոլորտում լուրջ հաջողություններ ունի, և մոտ օրերս նա կներկայացնի ճանապարհային քարտեզ, կառաջարկի՝ ինչպես կազմակերպել աղբահանությունը:  Հնարավոր է Էջմիածինն առաջիններից լինի, որն աղբահանության ոլորտում բավականին նոր մոտեցմամբ հանդես գա»:

Ըստ Դիանա Գասպարյանի՝ կարևոր խնդիրներից է նաև ասֆարտապատման հարցը: Նա հավաստիացրեց՝ փորձելու է կառավարությունից ստանալ սուբվենցիա և կրկնապատկել ասֆալտապատման  համար հատկացվող գումարը. «Գնահատումը, նախահաշիվն արվել են նախկինում. ես հիմա հակված եմ վերագնահատել՝ որ փողոցներն ասֆալտապատման կարիք ունեն: Այս պահին ասֆալտպատման աշխատանքները դադարեցված են, վերականգնվելու են սեպտեմբերի սկզբից հավանաբար: Բացի այդ այստեղ ամեն դեպքում ունենք բնակչությանը հուզող խնդիր: Դա մի փոքր քաղաքական համատեքստ ունի: Միշտ հաղթել է նախկին ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող ասֆալտապատման կազմակերպությունը: Հիմա մարդիկ ասֆալտի որակից դժգոհ են: Տենդերներ հայտարարելու խնդիր ունեմ»:

Դիանա Գասպարյանի տեղեկացմամբ՝ տենդերներ կհայտարարվեն նաև մանկապարտեզային սննդի և հացի մատակարարման ոլորտներում:

Էջմիածների քաղաքապետի պաշտոնակատարը հայտնեց՝ բնակիչներից շատ է դիմումներ ստանում  տանիքների վերանորոգման հետ կապված: Դիանա Գասպարյանը նաև մեծ ուշադրություն է դարձնելու քաղաքի մշակութային կյանքի կազմակերպմանը: Այս առիթով մանրամասնեց. «Մոտ օրերս հանդիպելու եմ մշակույթի նախարարին և փորձելու եմ Էջմիածնում մշակութային առումով փոփոխություններ բերել»:

 


NEWS

Tigran Avinyan participe à Tokyo à l’événement G-NETS / SusHi Tech Tokyo 2026
Tigran Avinyan participe à Tokyo à l’événement G-NETS / SusHi Tech Tokyo 2026

00:14

29 04 2026

Le maire d’Erevan et président de l’Union des communautés...

Réunion au sein de l’Inspection
Réunion au sein de l’Inspection

22:30

22 04 2026

Le directeur exécutif de l’Union des communautés d’Arménie,...

Réunion à la GIZ
Réunion à la GIZ

16:58

20 04 2026

Armen Harutyunyan, directeur exécutif de l’Union des communautés...

Le Congrès du Conseil de l’Europe examine l’application de la Charte européenne de l’autonomie locale en Arménie
Le Congrès du Conseil de l’Europe examine l’application de la Charte européenne de l’autonomie locale en Arménie

23:58

09 04 2026

Une délégation du  Congrès des pouvoirs locaux et régionaux du...