
Համայնքների ներկայացուցիչներին պարզաբանվեցին կլիմայի փոփոխության ռիսկի և խոցելիության գնահատման վերաբերյալ հարցաշարի պատրաստման նրբությունները
16.11.2018
«Քաղաքապետերի դաշնագիր`Արևելք» նախաձեռնության շրջանակներում նոյեմբերի 16-ին Հայաստանի համայնքների միությունում Տաշիր, Գավառ, Ալավերդի համայնքների ներկայացուցիչներին պարզաբանվեցին կլիմայի փոփոխության ռիսկի և խոցելիության գնահատման վերաբերյալ հարցաշարի պատրաստման նրբությունները:
Հարցաշարի նպատակն է աջակցել Քաղաքապետերի դաշնագիր՝ հանուն կլիմայի և էներգիայի ստորագրող համայնքներին՝ իրենց տարածքներում կլիմայի փոփոխության ռիսկերի և խոցելիության գնահատման հարցում, որը հիմք կստեղծի տեղական իշխանությունների կողմից հարմարվողականության միջոցառումների հետագա մշակման և իրականացման համար:
Համայնքների կայքերում կտեղադրվեն և կլրացվեն համապատասխան ձևաթղթեր: Նշենք, որ առաջին փուլում նմանատիպ քննարկումներ են եղել շուրջ 10 համայնքների հետ:
Քաղաքապետերի դաշնագիրը (CoM) Եվրոպական հանձնաժողովի կողմից մեկնարկած ԵՄ առաջին և ամենահավակնոտ նախաձեռնությունն է, որն ուղղակիորեն թիրախավորում է տեղական իշխանություններին և դրանց քաղաքացիներին՝ համաշխարհային կլիմայական փոփոխության դեմ պայքարի ղեկավարումը ստանձնելու հարցում:

01:09
22 05 2026
Armen Harutyunyan, directeur général de l’Association des Communes...

17:34
20 05 2026
La délégation arménienne participe à la conférence de haut...

23:31
18 05 2026
Le directeur exécutif de l’Union des communautés d’Arménie,...

12:42
14 05 2026
Le directeur exécutif de l’ Union des communautés d’Arménie ,...

15:00
12 05 2026
Armen Harutyunyan, directeur général de l’ Union des communautés...

00:14
29 04 2026
Le maire d’Erevan et président de l’Union des communautés...
22
Nov
26
Oct
25
Oct