
ՏԻՄ-երի, ՔՀԿ-ների ներկայացուցիչները քննարկեցին մաստեր պլանների մշակման անհրաժեշտությունը և արդյունավետության գնահատման մոտեցումները
12.02.2019
Փետրվարի 11-ին`Դիլիջանում տեղի ունեցավ «Համայնքների զարգացման հեռանկարային մաստեր պլանների մշակման անհրաժեշտությունը և արդյունավետության գնահատման մոտեցումները. համայնքների զարգացման համապարփակ ռազմավարությունը և արդյունավետության գնահատման մոտեցումները» թեմայով քննարկում: Մասնակցեցին Տավուշի մարզի ՏԻՄ-երի, ՔՀԿ-ների, համայնքների, մարզպետարանների ներկայացուցիչներ:
Քննարկումն անցկացվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում:
Դիլիջանում կազմակերպված քննարկմանը փորձագետ Արտակ Երգենյանը ներկայացրեց Հայաստանում համայնքների զարգացման հեռանկարային մաստեր պլանների մշակման անհրաժեշտությունը, արդյունավետության գնահատման մոտեցումները:
Քննարկմանը մասնակից ՏԻՄ-երի և ՔՀԿ-ների շուրջ 25 ներկայացուցիչների միջև երկխոսություն ծավալվեց՝ արդյոք մեր հասարակությունն արդեն հասունացե՞լ է մաստեր պլանների անհրաժեշտությունը գիտակցելու համար: Կարծիք հնչեց՝ միգուցե արդեն ուշացել ենք: Քննարկվեց նաև այն հարցը՝ ո՞ր կողմը պետք է նախաձեռնի այդ գործընթացը: Քննարկման մասնակիցների մի մասն առաջարկեց մաստեր պլանների անհրաժեշտությունը սահմանել օրենսդրորեն:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը մեկնարկել է 2016 թ. դեկտեմբերին: Տևողությունը 34 ամիս է: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի (ղեկավար կազմակերպություն), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, Հայաստանի համայնքների միություն (ՀՀՄ) ԻԱՄ-ի, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի, ինչպես նաև «Ագորա Սենթրալ Յուրըփ» չեխական ՀԿ-ի համատեղ կոնսորցիումով:

01:09
22 05 2026
Armen Harutyunyan, directeur général de l’Association des Communes...

17:34
20 05 2026
La délégation arménienne participe à la conférence de haut...

23:31
18 05 2026
Le directeur exécutif de l’Union des communautés d’Arménie,...

12:42
14 05 2026
Le directeur exécutif de l’ Union des communautés d’Arménie ,...

15:00
12 05 2026
Armen Harutyunyan, directeur général de l’ Union des communautés...

00:14
29 04 2026
Le maire d’Erevan et président de l’Union des communautés...
22
Nov
26
Oct
25
Oct