«Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ քննարկումներ՝ Հայաստանի համայնքների միությունում
16.07.2019
Հուլիսի 16-ից Հայաստանի համայնքների միության գրասենյակում մեկնարկեցին «Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ քննարկումներ:
Դրանք անցկացվում են տարբեր շահառուների հետ. Երևանի ավագանու խմբակցությունների, քաղհասարակության, կուսակցությունների, մարզպետարանների ներկայացուցիչներ և այլն։
Մինչ այդ Միությունն անցած մեկ տարվա ընթացքում բազմաթիվ քննարկումներ է անցկացրել իր կանոնադրական մարմիններում։
Հանդիպումերի ընթացքում ներկայացվում են Միության կողմից մշակված առաջարկների փաթեթը, մոտեցումները, կազմակերպվում է շահագրգիռ քննարկում նախագծի և հարակից օրենքներում փոփոխությունների շուրջ։ Այս հանդիպումների նպատակն է լսել շահագրգիռ կողմերի կարծիքները օրենքի նախագծի և Միության առաջարկների վերաբերյալ և լրամշակել առաջարկությունների փաթեթը:
Այս փուլում Միությունը մշակել է 17 առաջարկություններով փաթեթ ի լրումն դեռևս 2018թ. ներկայացրած 15 առաջարկներով փաթեթի, որոնց զգալի մասը տեղ են գտել արդեն իսկ 2019թ. մայիսին ՀՀ կառավարության կողմից հաստատված նախագծում։
2018թ. սեպտեմբերի 28-ին Միության իրավական-օրենսդրական հարցերի մշտական հանձնաժողովը շահառուների լայն ներգավմամբ հատուկ քննարկում էր կազմակերպել նախագծի շուրջ։
Շահառուների հետ փորձագիտական քննարկումների արդյունքում առաջարկների փաթեթը կլրամշակվի առաջիկա օրերին, և կներկայացվի ՀՀ Ազգային ժողովին ու ՀՀ կառավարությանը։
Հայաստանի համայնքների միությունը մշտապես հանդես է եկել տարածքային կառավարման ոլորտի իրավական կարգավորման և տարածքային կառավարման, ինչպես նաև տարածքային կառավարման մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունների իրավակիրառ պրակտիկայի արմատական նորացման ջատագովությամբ, կազմակերպել է փորձաքննություններ, փորձագիտական, մասնագիտական ու քաղաքական քննարկումներ։
22:09
19 08 2025
Օգոստոսի 18-ին Վարդենիսի համայնքապետարանում տեղի ունեցավ «Քաղաքապետերի դաշնագիր՝...
21:36
19 08 2025
Օգոստոսի 18-ին Մարտունու համայնքապետարանում տեղի ունեցավ «Քաղաքապետերի դաշնագիր՝...
20:02
19 08 2025
Օգոստոսի 18-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից պարգևատրվեցին «ԵՄ...
15:11
19 08 2025
Սևան համայնքում օգոստոսի 18-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...
14:53
15 07 2025
Le 15 juillet, la réunion ordinaire du Conseil de l’Union des Communes...
15:36
09 06 2025
2025 թվականի հունիսի 10-ից մինչև 12-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy...
22
Nov
26
Oct
25
Oct