ՀՀՄ նախագահ Էմին Երիցյանի ուղերձը Երևանի տոնի կապակցությամբ

ՀՀՄ նախագահ Էմին Երիցյանի ուղերձը Երևանի տոնի կապակցությամբ

21.10.2018

Սիրելի երևանցիներ,

Այսօր նշում ենք մեր սիրելի մայրաքաղաքի՝ Երևանի 2800-ամյակը: Մեզանից յուրաքանչյուրն իրոք սիրում ու գնահատում է մեր հինավուրց, բայց միշտ երիտասարդ քաղաքը:

Ուստի Երևանի յուրաքանչյուր բնակիչ վաստակել է հարազատ քաղաքում ապահով ու բարեկեցիկ, ուրախ ու անհոգ ապրելու իրավունքը: Բայց այդ ամենն ունենալու համար անհրաժեշտ է յուրաքանչյուրիս հոգատարությունն ու սրտացավությունը մեր սիրելի Երևանի հանդեպ: Երևանը կարող է լավ օրինակ լինել համայնք-քաղաքացի սերտ հարաբերությունների հաստատման առումով, Երևանում տեղական ինքնակառավարման գրագետ կազմակերպումը կարող է իր ներդրումն ունենալ տեղական ժողովրդավարության զարգացման ու տեղական ինքնակառավարման ամրապնդման գործում՝ ապահովելով շոշափելի արդյունքներ։

Սիրելի′ երևանցիներ, Հայաստանի համայնքների միության և իմ անունից շնորհավորում եմ մեր սիրելի մայրաքաղաքի տարեդարձի կապակցությամբ։ Փոխվում են և′ ժամանակները, և′ սերունդները, բայց Երևանի հանդեպ սերը, ջերմությունն ու սրտացավությունը թող շարունակի մնալ անփոփոխ: 

Էմին Երիցյան

Հայաստանի համայնքների միության նախագահ