Տեղական իշխանությունների՝ հանրային ընկալման ցածր նշաձողը մարտահրավեր է ոչ միայն համայնքների, այլև պետության և հասարակության համար. Էմին Երիցյան

Տեղական իշխանությունների՝ հանրային ընկալման ցածր նշաձողը մարտահրավեր է ոչ միայն համայնքների, այլև պետության և հասարակության համար. Էմին Երիցյան

04.03.2020

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը մարտի 4-ին Երևանում անցկացված «Քաղաքական բարեվարքությունը և էթիկան տեղական կառավարման համակարգում» խորագրով համաժողովին հայտարարեց, որ Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող ծրագրի հիմնական հավելյալ արժեքը ոչ միայն ներգավված ՏԻՄ-երի կարողությունների զարգացումն է, այլև այս ծրագրի միջոցով տեղական իշխանությունների՝ որպես հանրային ինստիտուտ ավելի բարձր ստանդարտներով հանրային ընկալման հասնելը, ինչպես նաև մասնակից համայնքների մոտ այդ ստանդարտների ճանաչման ու դրանց ձգտելու հանձնառությունն է։

Համաժողովն իրականացվեց Եվրոպայի խորհրդի  տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (Կոնգրես) կողմից «Հայաստանի համայնքների միության հզորացում և թափանցիկ, մասնակցային տեղական ինքնակառավարումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում: Այն իրականացվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսական աջակցությամբ՝ Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի կողմից՝ Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2019-2022թթ․ ծրագրի շրջանակներում:

Համաժողովի նպատակն է քննարկել տեղական ընտրված ներկայացուցիչների քաղաքական բարեվարքությանն առնչվող խնդիրները և նախանշել տեղական ինքնակառավարման մարմիններում հակակոռուպցիոն քաղաքականության իրականացմանն աջակցելուն ուղղված անհրաժեշտ քայլերը:

Էմին Երիցյանը, հիշեցնելով, որ Հայաստանում ունենք տեղական իշխանությունների՝ որպես հանրային ինստիտուտի հանրային ընկալման շատ ցածր նշաձող, կարծիք հայտնեց, որ շատ ժամանակ դա անարդարացի ցածր է: Այնուհետև շարունակեց. «Օրինակ, երբ խոսում են կոռուպցիայի մակարդակի մասին, թե′ նախկինում, թե′ ներկայում տեղական մակարդակը չի համարվում առավել կոռումպացված ոլորտներից մեկը: Տեղական իշանությունների հանրային ընկալման նշաձողն այսօր չափազանց ցածր է Եվ սա մարտահրավեր է ոչ միայն հենց տեղական իշխանությունների, այլև ողջ հասարակության ու պետության համար»:

Էմին Երիցյանը վստահեցրեց, որ Հայաստանի համայնքների միությունը միշտ ճանաչել է այս մարտահրավերն ու արձագանքել է դրան։ Մենք մեր գործողություններում փորձել ենք հաղթահարել հանրային զարգացմանը խոչընդոտող այս մեծ պատնեշը։

Նշենք, որ Երևանում անցկացված համաժողովը համախմբեց 23 տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին, տեղական ինքնակառավարման մարմինների քաղաքական բարեվարքության և էթիկայի աշխատանքային խմբի անդամներին, ազգային շահագրգիռ կողմերին՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, Արդարադատության նախարարությանը, Ֆինանսների նախարարությանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ Բաց կառավարման գործընկերության քարտուղարությանը, Հայաստանի համայնքների միությանը և այլն:

Օրակարգային հարցերից բացի քննարկումներ ծավալվեցին կոռուպցիայի կանխարգելմանը վերաբերող, կոռուպցիոն ռիսկերի գնահատմանը, բաց կառավարմանն առնչվող հարցերի վերաբերյալ:

Տեղի ունեցավ մտքերի և կարծիքների փոխանակում քաղաքական բարեվարքության ու վարքագծի եվրոպական սկզբունքների և ստանդարտների վերաբերյալ: Նախանշվեցին բարձրացված խնդիրների հետ կապված ազգային և տեղական իշխանություններին աջակցության հիմնական ուղղությունները:

Միությունը Հայաստանի համայնքների միասնական ձայնն է և զբաղվում է համայնքների շահերի պաշտպանությամբ՝ հանուն տեղական ժողովրդավարության ամրապնդման: 

Հայաստանի համայնքների միությունը մեծ փորձառություն և դերակատարություն ունի Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրերում: Կազմակերպությունը Հայաստանի Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ է:

 


NEWS

Tigran Avinyan participe à Tokyo à l’événement G-NETS / SusHi Tech Tokyo 2026
Tigran Avinyan participe à Tokyo à l’événement G-NETS / SusHi Tech Tokyo 2026

00:14

29 04 2026

Le maire d’Erevan et président de l’Union des communautés...

Réunion au sein de l’Inspection
Réunion au sein de l’Inspection

22:30

22 04 2026

Le directeur exécutif de l’Union des communautés d’Arménie,...

Réunion à la GIZ
Réunion à la GIZ

16:58

20 04 2026

Armen Harutyunyan, directeur exécutif de l’Union des communautés...

Le Congrès du Conseil de l’Europe examine l’application de la Charte européenne de l’autonomie locale en Arménie
Le Congrès du Conseil de l’Europe examine l’application de la Charte européenne de l’autonomie locale en Arménie

23:58

09 04 2026

Une délégation du  Congrès des pouvoirs locaux et régionaux du...

Ouverture de la 50e Session Anniversaire du Congrès du CdE à Strasbourg : l'Arménie représentée par une délégation renouvelée
Ouverture de la 50e Session Anniversaire du Congrès du CdE à Strasbourg : l'Arménie représentée par une délégation renouvelée

19:23

29 03 2026

Du 31 mars au 2 avril, Strasbourg accueillera la 50e session anniversaire du Congrès des...