
Էմին Երիցյանը՝ Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի փոխնախագահ
30.10.2019
Հոկտեմբերի 29-31-ը Ստրասբուրգում անցկացվում է Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի 37-րդ նստաշրջանը: Նստաշրջանն անցկացվում է «Քաղաքապետերը՝ ժողովրդավարության պաշտպաններ» խորագրով:
Կոնգրեսի աշխատանքներին մասնակցում է հայկական պատվիրակությունը՝ Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանի գլխավորությամբ: Հոկտեմբերի 30-ին տեղի ունեցավ ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի փոխնախագահի ընտրություն: Կոնգրեսում հայկական պատվիրակության ղեկավար Էմին Երիցյանն ընտրվեց ԵԽ Կոնգրեսի փոխնախագահ:
37-րդ նստաշրջանի քննարկումների ընթացքում շեշտադրում կկատարվի խելացի քաղաքների և կիբերանվտանգության, ընտրված պաշտոնյաների աշխատանքային պայմաններին առնչվող թեմաներին:
Կքննարկվի երկու զեկույցի ընդունում, որոնցից մեկը վերաբերում է Ռուսաստանի Դաշնությանը, մյուսը՝ Բոսնիային և Հերցեգովինային, ինչպես նաև Թուրքիայում մարտի 31-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների մասին զեկույցներ:

12:29
27 05 2026
Le 27 mai, un atelier organisé dans le cadre du programme « Développement...

01:09
22 05 2026
Armen Harutyunyan, directeur général de l’Association des Communes...

17:34
20 05 2026
La délégation arménienne participe à la conférence de haut...

23:31
18 05 2026
Le directeur exécutif de l’Union des communautés d’Arménie,...

12:42
14 05 2026
Le directeur exécutif de l’ Union des communautés d’Arménie ,...

15:00
12 05 2026
Armen Harutyunyan, directeur général de l’ Union des communautés...
22
Nov
26
Oct
25
Oct