
Տեղական իշխանությունների զսպվածությունն ու էթիկական վարքագծի վերանայումը՝ Կոնգրեսի ուշադրության կենտրոնում
07.11.2018
Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի 35-րդ լիագումար նստաշրջանը քննարկեց տեղական մակարդակում ընտրված ներկայացուցիչների զսպվածությանն ու էթիկական վարքագծին առնչվող հարցեր:
Զեկույցը ներկայացրեց Իտալիայի պատվիրակության ներկայացուցիչ Մանուելա Բորան: Հառնելով, որ կոռուպցիան իր տարբեր դրսևորումներով ներկայումս պառնալիք է ժողովրդավարության, տնտեսական զարգացման և սոցիալական համախմբվածության համար՝ Կոնգրեսը սահմանում է էթիկական վարքագծի հիմնական սկզբունքներ և չափանիշներ բոլոր այն անձանց համար, որոնք ներգրավված են տեղական և տարածքային կառավարման համակարգում:
Մանուելա Բորան հայտարարեց՝ վարքածի կանոնակարգի վերանայումը երկու նպատակ ունի՝ ընդլայնել կանոնակարգի կիրառումը և հաշվի առնել տեղական մակարդակում վերջին երկու տասնամյակներին տեղի ունեցած ամենակարևոր զարգացումները: Օրինակ՝ թվայնացում և հաղորդակցության նոր ձևերը և այլն:
Ըստ պատվիրակի՝ վարքագծի կանոնակարգի այս նոր մոդելը, նոր չափանիշները կնպաստեն տեղական և տարածքային մակարդակում ընդհանուր վստահության մթնոլորտի ստեղծմանը:
Մանուելա Բորան նոր կանոնակարգի ընդունումը համարեց կարևոր քայլ: Ամփոփելով նշեց. «Ներկայումս քաղաքացիներն ավելի բծախնդիր են դարձել՝ տեղական իշխանությունների ներկայացուցիչներից պահանջում են ավելի մեծ թափանցիկություն և հաշվետվողականություն: Կանոնակարգի այս փոփոխություններն անելով՝ մենք կկարողանանք ապահովել տեղական իշխանությունների՝ նշված պահանջների բավարարումն ու հասարակության շրջանում վստահության մթնոլորտի ձևավորումը»:

01:09
22 05 2026
Armen Harutyunyan, directeur général de l’Association des Communes...

17:34
20 05 2026
La délégation arménienne participe à la conférence de haut...

23:31
18 05 2026
Le directeur exécutif de l’Union des communautés d’Arménie,...

12:42
14 05 2026
Le directeur exécutif de l’ Union des communautés d’Arménie ,...

15:00
12 05 2026
Armen Harutyunyan, directeur général de l’ Union des communautés...

00:14
29 04 2026
Le maire d’Erevan et président de l’Union des communautés...
22
Nov
26
Oct
25
Oct