
«Ուրբան» հիմնադրամի և ՀՀՄ-ի աջակցությամբ մշակված ծրագրի շրջանակում ԵՄ հետ կնքվեց 4 մլն եվրոյի պայմանագիր
08.01.2021
ԵՄ «Գործընկերություն՝ հանուն քաղաքների կայուն զարգացման 2020» դրամաշնորհի հայտի շրջանակներում Վանաձորի համայնքապետարանը Գյումրիի և Պիլա (Լեհաստանի հանրապետություն) քաղաքների հետ համատեղ, «Ուրբան» հիմնադրամի և Հայաստանի համայնքների միության աջակցությամբ մշակել է «ԴԱՇԻՆՔ՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագիրը: Այդ շրջանակում Եվրոպական Միության Երևանյան գրասենյակում Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը և Եվրամիության ներկայացուցիչները կնքեցին 4․360․849․2 եվրո ընդհանուր արժողությամբ ծրագրի պայմանագիրը։
Ծրագրի 40 ամիսների ընթացքում նախատեսվում է Վանաձոր և Գյումրի քաղաքներում իրականացնել մի շարք գործողություններ, որոնցից են՝
• Վանաձորի համար ձեռք կբերվի 20-25 նստատեղով 4 էլեկտրալիցքավորվող ավտոբուս՝ տոմսավավերացման էլեկտրոնային համակարգով, ինչպես նաև Վանաձոր-Գյումրի միջքաղաքային երթուղին սպասարկող 2 էլեկտրալիցքավորվող ավտոբուս։
• Կտեղադրվեն էլեկտրոնային լիցքավորման կայաններ։ Տոմսավավերացման «խելացի» էլեկտրոնային համակարգերը առաջինը կլինեն Հայաստանում։
• Կտեղադրվի պլաստիկի վերամշակման հոսքագիծ, 6 տարբեր կաղապարներ, 300 արկղ՝ խառը աղբի համար, 300 արկղ՝ պլաստիկ աղբի համար, 1 ավլող մեքենա, 2 մամլիչ, 1 մաքրող-ախտահանող սարք։
• Կբացվեն նոր աշխատատեղեր։
• Կտրվի հանրային իրազեկման և կրթության արշավների մեկնարկ, կիրականացվեն քաղաքի մաքրության շաբաթ, «կանաչ» տրանսպորտի շաբաթ և այլ միջոցառումներ։
• Ձեռք կբերվի GIS համակարգ։
Սա գործողությունների ընդամենը մի մասն է։

12:29
27 05 2026
Le 27 mai, un atelier organisé dans le cadre du programme « Développement...

01:09
22 05 2026
Armen Harutyunyan, directeur général de l’Association des Communes...

17:34
20 05 2026
La délégation arménienne participe à la conférence de haut...

23:31
18 05 2026
Le directeur exécutif de l’Union des communautés d’Arménie,...

12:42
14 05 2026
Le directeur exécutif de l’ Union des communautés d’Arménie ,...

15:00
12 05 2026
Armen Harutyunyan, directeur général de l’ Union des communautés...
22
Nov
26
Oct
25
Oct