Սևանում պարգևատրվեցին «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցները
19.08.2025
Սևան համայնքում օգոստոսի 18-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից պարգևատրվել են «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի շրջանակներում համայնքում անցկացված մրցույթների հաղթողները և կայուն էներգիայի օրերի ակտիվ մասնակիցները։
Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթն (EU Sustainable Energy Week) այս տարի անցկացվեց հունիսի 10-ից 12-ը՝ «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով:
Սևան համայնքն արդեն 5-րդ անգամ միացավ Կայուն էներգիայի շաբաթվան` ԵՄ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ներքո: Այս տարի համայնքում Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակում իրականացվել է 21 միջոցառում, որին մասնակցել է ավելի քան 2000 մարդ։
Սևան համայնքում Էներգիայի շաբաթվա թեմային համահունչ նախապատրաստվել և անցկացվել են հեծանվավազք, սպորտլանդիա, ինտերակտիվ պարապմունքներ, ցուցահանդեսներ, ֆիլմի դիտումներ, տեղեկատվական բուկլետի պատրաստում, Wiki-ակումբի հանդիպում, թափոններից հագուստի պատրաստում, նկարչական, լուսանկարչական, կարճ տեսանյութերի մրցույթներ և այլ միջոցառումներ։
«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի Հայաստանի ազգային փորձագետ Արտեմ Խարազյանը մասնակիցներին ներկայացրեց ծրագրի նպատակները, հիմնական գործողությունները։ Անդրադառնալով ԵՄ կայուն էներգիայի շաբաթվան ՀՀ համայնքների մասնակցությանը՝ Արտեմ Խարազյանն արձանագրեց, որ այս տարի կայուն էներգիայի շաբաթվան մասնակցած համայնքների թիվն աճել է՝ հասնելով 15-ի, և իրականցված միջոցառումներն անցյալ տարվա համեմատ կրկնապատկվել են։ Նա վստահեցրեց՝ կայուն էներգիայի շաբաթվան մասնակցությունն օգնում է ավելի էներգախնայող վարքագիծ դրսևորել՝ այդպիսով փրկելով շրջակա միջավայրն ու մոլորակը։
Սևանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը պարգևատրման արարողության ժամանակ հայտարարեց․ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթվա շրջանակում համայնքում անցկացվող միջոցառումները տարեցտարի բարելավվում են և′ քանական, և′ որակական առումով»։
Սևանի Հովհ. Այվազովսկու անվան արվեստի դպրոցում տեղի ունեցած մրցանակաբաշխության ժամանակ Սևանում կայուն էներգիայի շաբաթվան ակտիվ մասնակցության և տարբեր մրցույթներում հաղթելու կապակցությամբ պարգևատրվել են Սոնա Բադալյանը, Լիլիթ Ղարիբյանը, Լաուրա Թովմասյանը, Լուսինե Հովհաննիսյանը, Անահիտ Մարտիրոսյանը, Նելլի Մելոյանը, Էլեն Ղազարյանը, Լուսաբեր Միքայելյանը, Հերմինե Անդրիկյանը, Շողիկ Ստեփանյանը և Մարիաննա Մկրտչյանը։
18:52
29 08 2025
Օգոստոսի 28-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից պարգևատրվեցին «ԵՄ...
18:37
29 08 2025
Օգոստոսի 28-ին Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում կազմակերպված պարգևատրման արարողության...
18:28
29 08 2025
Օգոստոսի 28-ին Ակունք համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...
18:39
26 08 2025
Իջևանի համայնքապետարանում օգոստոսի 25-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի...
17:47
26 08 2025
Օգոստոսի 25-ին «Արթիկի երիտասարդների տուն» կենտրոնում կազմակերպված պարգևատրման...
14:43
26 08 2025
Օգոստոսի 25-ին Թալին համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...
22
Nov
26
Oct
25
Oct