Պարգևատրման արարողություն՝ Գավառի համայնքապետարանում․ ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025

Պարգևատրման արարողություն՝ Գավառի համայնքապետարանում․ ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025

19.08.2025

Օգոստոսի 18-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից պարգևատրվեցին «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի շրջանակներում համայնքում անցկացված մրցույթների հաղթողները։

Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթն (EU Sustainable Energy Week) այս տարի անցկացվեց հունիսի 10-ից 12-ը՝ «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով:

Գավառում ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025 -ի շրջանակում իրականացվել է 11 միջոցառում։ 1600-ից ավելի անձինք մասնակցել են նկարչական, լուսանկարչական, կարճ տեսահոլովակների, էսսեների, լրագրողական հոդվածների մրցույթների, ձեռքի աշխատանքների ցուցահանդեսի, թեմատիկ աշխատաժողովների, ինտելեկտուալ խաղի, բնապահպանական նախագծի իրականացման՝ երիտասարդական թիմերի կողմից, բանավեճի, ֆիլմի դիտման և այլ միջոցառումների։

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի Հայաստանի ազգային փորձագետ Արտեմ Խարազյանը, ողջունելով մասնակիցներին, նշեց, որ Գավառը Կայուն էներգիայի շաբաթվան միացած այն համայնքներից է, որտեղ ամեն տարի մեծաթիվ միջոցառումներ են կազմակերպվում, և համայնքը մշտապես աչքի է ընկնում ակտիվությամբ։ Նա նաև ներկայացրեց «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագիրն ու ծրագրի գործունեությունը Հայաստանում։

Գավառի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ, զարգացման ծրագրերի պատասխանատու Հակոբ Սարգսյանն էլ տեղեկացրեց․ «Կազմակերպում ենք տարաբնութ միջոցառումներ՝ փորձելով ներգրավել համայնքի բնակչության տարբեր խմբերի։ Կայուն էներգիայի շաբաթվա միջոցառումներին փորձել ենք բավականին շատ մարդկանց ներգրավել, որպեսզի նպաստենք նրանց իրազեկվածության բարձրացմանը»։

Գավառի համայնքապետարանում տեղի ունեցած մրցանակաբաշխության ժամանակ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից պարգևատրվեցին «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով նկարչական, էսսեների և կարճ տեսանյութերի մրցույթներին լավագույն աշխատանքներ ներկայացրած մասնակիցները՝ Արեն Կիրակոսյանը, Նշան Խաչատրյանը, Միլենա Ղազանչյանը, Տիգրան Ավագյանը, Լիլիյա Ղարիբյանը, Ելենա Հովհաննիսյանը, Աննա Բեգլարյանը, Գավառի թիվ 3 մսուր մանկապարտեզի դաստիարակ Լուսինե Խաչատրյանը և Գավառի համայնքապետարանի աշխատակից Հռիփսիմե Զանգիզորյանը։

 


NEWS

Tigran Avinyan participe à Tokyo à l’événement G-NETS / SusHi Tech Tokyo 2026
Tigran Avinyan participe à Tokyo à l’événement G-NETS / SusHi Tech Tokyo 2026

00:14

29 04 2026

Le maire d’Erevan et président de l’Union des communautés...

Réunion au sein de l’Inspection
Réunion au sein de l’Inspection

22:30

22 04 2026

Le directeur exécutif de l’Union des communautés d’Arménie,...

Réunion à la GIZ
Réunion à la GIZ

16:58

20 04 2026

Armen Harutyunyan, directeur exécutif de l’Union des communautés...

Le Congrès du Conseil de l’Europe examine l’application de la Charte européenne de l’autonomie locale en Arménie
Le Congrès du Conseil de l’Europe examine l’application de la Charte européenne de l’autonomie locale en Arménie

23:58

09 04 2026

Une délégation du  Congrès des pouvoirs locaux et régionaux du...