Գավառի ինկուբատորի մասնակիցները նոր գիտելիքներ ու հմտություններ ստացան սահմանադրական և ՏԻՄ բարեփոխումների ու  ճիշտ ծրագրային առաջարկներ գրելու վերաբերյալ

Գավառի ինկուբատորի մասնակիցները նոր գիտելիքներ ու հմտություններ ստացան սահմանադրական և ՏԻՄ բարեփոխումների ու ճիշտ ծրագրային առաջարկներ գրելու վերաբերյալ

23.07.2018

Հուլիսի 23-ին Գավառ քաղաքում Գավառի ինկուբատորի 10 մասնակիցների համար անցկացվեցին սեմինար-դասախոսություններ:

Սեմինար-դասախոսություններն իրականացվեցին Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է կոնսորցիումի կողմից, որի կազմում են «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն (ղեկավար կազմակերպություն), «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ն, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ն, Հայաստանի համայնքների միությունը, Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ն և չեխական «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն:

Այդ շրջանակներում «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի համակարգող, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը դասախոսություն կարդաց սահմանադրական և ՏԻՄ բարեփոխումների վերաբերյալ, նաև անդրադարձ կատարվեց այն հարցերին, թե նոր օրենսդրական փոփոխություններով ինչ դեր կարող են ստանձնել ՔՀԿ-ները ՏԻՄ-երի հետ փոխհարաբարություններում:

Ծրագրի փորձագետ Վահրամ Վարդանյանն էլ սեմինարի մասնակիցներին խորհրդատվություն տվեց ծրագրային ճիշտ առաջարկ գրելու, մշակելու վերաբերյալ:

Սեմինար դասախոսությունները կլինեն շարունակական, հաջորդը կանցկացվի Կապանում, որի ընթացքում կքննարկվեն նաև տեղական կայուն զարգացման նախաձեռնություններում ավելի լայն մասնակցության մեխանիզմները, տեղական իշխանություններին աջակցելու միջոցները, համայնքների կողմից տեղական իշխանության գործունեության վերահսկման մեթոդները  և այլն:


NEWS

Tigran Avinyan participe à Tokyo à l’événement G-NETS / SusHi Tech Tokyo 2026
Tigran Avinyan participe à Tokyo à l’événement G-NETS / SusHi Tech Tokyo 2026

00:14

29 04 2026

Le maire d’Erevan et président de l’Union des communautés...

Réunion au sein de l’Inspection
Réunion au sein de l’Inspection

22:30

22 04 2026

Le directeur exécutif de l’Union des communautés d’Arménie,...

Réunion à la GIZ
Réunion à la GIZ

16:58

20 04 2026

Armen Harutyunyan, directeur exécutif de l’Union des communautés...

Le Congrès du Conseil de l’Europe examine l’application de la Charte européenne de l’autonomie locale en Arménie
Le Congrès du Conseil de l’Europe examine l’application de la Charte européenne de l’autonomie locale en Arménie

23:58

09 04 2026

Une délégation du  Congrès des pouvoirs locaux et régionaux du...