
Վրաստանի փոխվարչապետ Մայա Ցկիտիշվիլին ելույթ ունեցավ ԵԽ Կոնգրեսում
08.11.2018
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի 35-րդ լիագումար նստաշրջանի շրջանակներում նոյեմբերի 8-ին անցկացված լիագումար նիստի ընթացքում ելույթով հանդես եկավ Վրաստանի փոխվարչապետ, տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցկիտիշվիլին:
Փոխվարչապետը, շնորհակալություն հայտնելով կոնգրեսին նման հնարավորության ընձեռնման համար, իր ելույթում հայտարարեց. «Ինձ համար մեծ պատիվ է ԵԽ Կոնգրեսում քննարկել Վրաստանում տեղական և տարածքային ժողովրդավարությանը, ձեռքբերումներին և մարտահրավերներին վերաբերող խնդիրներ: Տեղական և համայնքային զարգացումը, տեղական ժողովրդավարությունը և իշխանության ապակենտրոնացումը մեր երկրի կարևորագույն առաջնահերթություններից են: Այս ոլորտում արձանագրված հաջողություններն ամրագրված են այն զեկույցում, որը մենք քննարկեցինք»:
Նա շնորհակալություն հայտնեց զեկուցողներ hույն պատվիրակ Միխայել Անգելոպոլոսին և Մեծ Բրիտանիան ներկայացնող պատվիրակ Ստյուարդ Դիկսոնին հավասարակշռված տեղեկատվություն տրամադրելու և երկրում տիրող իրավիճակը համակողմանի ներկայացնելու համար:
Փոխվարչապետը հավաստիացրեց՝ ուշադիր կհետևեն բոլոր այն առաջարկներին, որոնք ներառված են զեկույցում ՝ ապագայում զարգացում ապահովելու համար: Փոխվարչապետը վստահեցրեց՝ Վրաստանը շարունակում է իր պատրաստակամությունը իշխանության ապակենտրոնացման ոլորտում՝ հաշվի առնելով նաև տեղական իշխանությունների ֆինանսական և մասնագիտական կարողությունների բարձրացման հարցը. «Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ համայնքների համաչափ զարգացումը կարող է խթանել մեր քաղաքացիների բարեկեցությանը: Կարևոր է նաև քաղաքացիներին ծառայությունների մատուցման բարձր որակը: Այս ամենին կարելի է հասնել միայն այն դեպքում, երբ տեղական իշխանություններն ուժեղ են և ծառայում են հանրությանը, լսում նրանց ձայնը»:
Մայա Ցկիտիշվիլին որպես ձեռքբերում փաստեց, որ իրենք անցել են համայնքի ղեկավարների ուղղակի ընտրության, ինչը լրջորեն կարող է խթանել նրանց՝ հանրության և կենտրոնական իշխանությունների հետ հարաբերությունների բարելավման հարցում:

01:09
22 05 2026
Armen Harutyunyan, directeur général de l’Association des Communes...

17:34
20 05 2026
La délégation arménienne participe à la conférence de haut...

23:31
18 05 2026
Le directeur exécutif de l’Union des communautés d’Arménie,...

12:42
14 05 2026
Le directeur exécutif de l’ Union des communautés d’Arménie ,...

15:00
12 05 2026
Armen Harutyunyan, directeur général de l’ Union des communautés...

00:14
29 04 2026
Le maire d’Erevan et président de l’Union des communautés...
22
Nov
26
Oct
25
Oct