Մարզպետները համայնքների գործունեության նկատմամբ հսկողություն չեն կարող իրականացնել. ՀՀ կառավարությունը հաստատեց «Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագիծը

Մարզպետները համայնքների գործունեության նկատմամբ հսկողություն չեն կարող իրականացնել. ՀՀ կառավարությունը հաստատեց «Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագիծը

25.04.2019

Ապրիլի 25-ին ՀՀ կառավարության նիստում հաստատվեց «Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Նշենք՝ նախագծում բացակայում է մարզպետների կողմից համայնքներում հսկողության իրականացման իրավասության մասին դրույթը: Հիշեցնենք՝ այս թեմայի շուրջ վերջին տարվա ընթացքում բազմաթիվ քննարկումներ ու բանավեճեր ծավալվեցին:

2018-ի սեպտեմբերի 28-ին Հայաստանի համայնքների միությունն անցկացրեց ծավալուն քննարկում «Տարածքային կառավարումը Հայաստանում» թեմայով, որի ժամանակ քննարկվեց նաև շրջանառության մեջ դրված «Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագիծը։

Այս համատեքստում անհրաժեշտ է նշել, որ վերջին տարվա ընթացքում մարզպետների գործողությունները, ըստ էության, հակասել են ՀՀ Սահմանադրությանը, և փաստացի նրանք հայտնվել էին իրավական վակուումում: