Տեղի է ունեցել Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովի նախապատրաստական հանդիպումը

Տեղի է ունեցել Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովի նախապատրաստական հանդիպումը

29.03.2022

Մարտի 29-ին տեղի է ունեցել Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովի նախապատրաստական հանդիպումը: Հանդիպումն անցկացվել է Երևանում՝ միաժամանակ այն տեղի է ունեցել առցանց ձևաչափով՝ Ֆրանսիայի և Հայաստանի մի շարք համայնքների ներկայացուցիչների համար:

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը,  «Ֆրանսիայի միավորված քաղաքներ» կազմակերպության «Հայաստան» խմբի նախագահ, Լիոնի փոխքաղաքապետ Սոնիա Զդորովցովան, Հայաստանի համայնքների, «Ֆրանսիայի միավորված քաղաքներ» կազմակերպության ներկայացուցիչներ: Հանդիպման նպատակն էր քննարկել հունիսին անցկացվելիք Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 4-րդ համաժողովի կազմակերպչական և թեմատիկ հարցեր:

Էմին Երիցյանն իր խոսքում փաստել է, որ նախքան ՀՀ-ում վարչատարածքային փոփոխությունները գործում էին հայ-ֆրանսիական ավելի քան 30 համագործակցություններ. «Այդ համագործակցությունները հետզհետե զարգացել են, առաջինները եղել են ֆրանսիական կողմից բարեգործության, աջակցության ձևով և ժամանակի ընթացքում շատ համագործակցություններ Հայաստանի համայնքների զարգացման հետ համատեղ վերաճել են հավասար գործընկերության»:

Նշենք, որ Հայ-ֆրանսիական համագործակցության առաջին համաժողովն անցկացվել է 2010-ին՝ Երևանում, որի արդյունքում ընդունված հռչակագրով Ֆրանսիայի Միավորված Քաղաքների կողմից ստեղծվել է «Հայաստան» խումբ, որի նպատակն է աջակցել հայ և ֆրանսիական տեղական իշխանությունների համագործակցությանը: Հայաստանի համայնքների միության շրջանակներում կազմավորվել է «ֆրանսիա» խումբը՝ նույն նպատակով: Երկրոդ համաժողովն անցկացվել է Ֆրանսիայի Վալանս քաղաքում՝ 2013-ին, իսկ երրորդը՝ 2016 թվականին՝ Հայաստանում: Էմին Երիցյանը փաստել է՝ վարչատարածքային փոփոխությունները լրիվ նոր տեսք են տվել հայ-ֆրանսիական ապակենտրոացված համագործակցությանը: Էմին Երիցյանը կարևորել է նաև կանանց և երիտասարդության ներգրավվածությունը: Նա ընդգծել է՝ Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովների նպատակն է անդրադարձ կատարել ավելի գլոբալ խնդիրների, ընդհանուր նպատակների: Ըստ Էմին Երիցյանի՝ ֆրանսիական կողմն, ունենալով մեծ փորձ, կարող է տեղական իշխանությունների կարողությունների, քաղաքական մշակույթի զարգացման առումով ներդրում ունենալ»:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոնը, կարևորելով հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությունը, նշել է. «Միասին պետք է խոսենք այն տարբերակների և առանձնահատկությունների մասին, որոնք կարող են կիրառվել հայ-ֆրանսիական հարաբերությունների ավելի ակտիվացման համար: Մենք պետք է համահունչ լինենք իրականությանը, կարողանանք փոփոխվել ու հարմարվել միջազգային և տեղական համատեքստին»:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը համոզմունք է հայտնել, որ հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության օրակարգի ուղիղ թիրախն է համայնքի բնակիչների բարեկեցությունը: Նախարարի տեղակալը նաև նշել է՝ ապակենտրոնացված համագործակցությունը հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության հիմքն է:

«Ֆրանսիայի միավորված քաղաքներ» կազմակերպության «Հայաստան» խմբի նախագահ, Լիոնի փոխքաղաքապետ Սոնիա Զդորովցովան հույս է հայտնել, որ Լիոնում կկարողանան կազմակերպել բավականին մեծածավալ հանդիպումներ. «Հայ-ֆրանսիական համագործակցությամբ փորձում ենք իրար ավելի ուժեղացնել, ուժեղ կապի մեջ լինել: Պետք է խոսենք նաև այդ համագործակցության տնտեսական կողմի մասին: Եթե ընդունելությունը, որ Երևանում ստացանք, համարժեք լինի այն համաժողովներին, որ կկազմակերպենք, դա մեծ հաջողություն կլինի»:

Հանդիպման ընթացքում նաև կարևորվել է, որպեսզի համայնքների կողմից լինի նախաձեռնողականություն Ֆրանսիայի գործընկերների հետ ծրագրերի իրականացման հարցում: Որպես համագործակցության լավ օրինակ բերվել է Սևան- Գրենոբլ, Գորիս-Վիեն համագործակցությունները, որոնք կարող են ծառայել լավ օրինակ ու փորձ լինել մյուս համայնքների համար:

 


NEWS

Tigran Avinyan participe à Tokyo à l’événement G-NETS / SusHi Tech Tokyo 2026
Tigran Avinyan participe à Tokyo à l’événement G-NETS / SusHi Tech Tokyo 2026

00:14

29 04 2026

Le maire d’Erevan et président de l’Union des communautés...

Réunion au sein de l’Inspection
Réunion au sein de l’Inspection

22:30

22 04 2026

Le directeur exécutif de l’Union des communautés d’Arménie,...

Réunion à la GIZ
Réunion à la GIZ

16:58

20 04 2026

Armen Harutyunyan, directeur exécutif de l’Union des communautés...

Le Congrès du Conseil de l’Europe examine l’application de la Charte européenne de l’autonomie locale en Arménie
Le Congrès du Conseil de l’Europe examine l’application de la Charte européenne de l’autonomie locale en Arménie

23:58

09 04 2026

Une délégation du  Congrès des pouvoirs locaux et régionaux du...

Ouverture de la 50e Session Anniversaire du Congrès du CdE à Strasbourg : l'Arménie représentée par une délégation renouvelée
Ouverture de la 50e Session Anniversaire du Congrès du CdE à Strasbourg : l'Arménie représentée par une délégation renouvelée

19:23

29 03 2026

Du 31 mars au 2 avril, Strasbourg accueillera la 50e session anniversaire du Congrès des...