ԿԿԿ դաշինք ծրագրի աշխատակազմի և ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հանդիպում- քննարկում՝ Միությունում

ԿԿԿ դաշինք ծրագրի աշխատակազմի և ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հանդիպում- քննարկում՝ Միությունում

05.04.2022

Ապրիլի 5-ին Հայաստանի համայնքների միությունում տեղի է ունեցել Վանաձորի, Գյումրու և Լեհաստանի Պիլա քաղաքների համայնքապետարանների համագործակցությամբ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» (ԿԿԿ ԴԱՇԻՆՔ), ABC.GoV: Alliance for Better City Governance) ծրագրի աշխատակազմի և ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հանդիպում - քննարկում։

Քննարկման նպատակն էր տրանսպորտի և ՏՏ ոլորտի մասնագետների հետ համատեղ քննարկել ծրագրի շրջանակներում տոմսավավերացման համակարգի տեսլականը։

Նմանատիպ համակարգի ներդրման ասպարեզում ծրագիրն առաջամարտիկ է Հայաստանի Հանրապետությունում։

Համատեղ քննարկումները ցույց են տալիս, որ տոմսավավերացման համակարգի ներդրումը կարող է ծառայել նաև որպես ներքաղաքային երթուղիների չվացուցակների պատշաճ իրականացման  վերահսկողական և հանրային տրանսպորտից օգտվողների համար ծառայությունների մատչելիության  հնարավորություն։

Համատեղ աշխատանքների արդյունքում ակնկալվում է  ստանալ այնպիսի համակարգ, որը հետագայում կարող է ծառայել նաև ներքաղաքային և միջքաղաքային երթուղիների կարգավորման և վերհսկման համակարգի հենք։ Նշենք, որ առաջիկայում՝ ապրիլի 6-ին՝ ԿԿԿ դաշինք ծրագրի Վանաձորի գրասնեյակում այս թեմայով նախատեսվում է նաև Լոռու մարզի ոլորտային մասնագետների հետ հանդիպումը: