Համայնքների Միության Կրթության և մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ
18.04.2018
Երևան։ 2018թ. ապրիլի 18։ Տեղի է ունեցել Հայաստանի Համայնքների Միության Կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Հանձնաժողովի նախագահը Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանն է։ Հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց Թալին համայնքի ղեկավար Սարգիս Արամյանը։ Քննարկվել են հանձնաժողովի 2018-2019թթ.. գործունեության գերակայությունների և 2018 թ. ընթացքում թեմատիկ զեկույցներ ընտրելու և զեկուցողներ նշանակելու մասին հարցերը:

Հանձնաժողովի նիստի շրջանակներում կլոր սեղանի ձևաչափով կազմակերպվել է նախադպրոցական կրթության, ինչպես նաև կրթության ապակենտրոնացման հարցերի շուրջ թեմատիկ քննարկում: Կլոր սեղանի քննարկմանը մասնակցում էին նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության նախնական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ Թեհմինե Կարախանյան, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացուցիչներ Արփինե Բարսեղյանը, Կարեն Բակոյանը, Հայաստանում Յունիսեֆ (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ) ներկայացուցչության կրթական ծրագրերի բաժնի պետ, կրթության ոլորտի մասնագետ Ալվարդ Պողոսյանը, Սեյվ Դը Չիլդրեն կազմակերպության շահերի պաշտպանության փորձագետ Լիլիթ Չիտչյանը։ Կազմակերպվել է շահագրգիռ քննարկում, որի ավարտին որոշվել է, որ նախադպրոցական կրթության վերաբերյալ քննարկումները կշարունակվեն։
18:52
29 08 2025
Օգոստոսի 28-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից պարգևատրվեցին «ԵՄ...
18:37
29 08 2025
Օգոստոսի 28-ին Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում կազմակերպված պարգևատրման արարողության...
18:28
29 08 2025
Օգոստոսի 28-ին Ակունք համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...
18:39
26 08 2025
Իջևանի համայնքապետարանում օգոստոսի 25-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի...
17:47
26 08 2025
Օգոստոսի 25-ին «Արթիկի երիտասարդների տուն» կենտրոնում կազմակերպված պարգևատրման...
14:43
26 08 2025
Օգոստոսի 25-ին Թալին համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...
22
Nov
26
Oct
25
Oct