Հայտարարություն

Հայտարարություն

03.05.2018

Մենք՝ Հայաստանի համայնքների ղեկավարներս, խորապես անհանգստացած ենք երկրում տիրող տևական և խորը ճգնաժամով, որն արդեն սպառնում է մեր պետականությանն ու անվտանգությանը,

Այս օրերին բացարձակապես նշանակություն չունի թե ով որ կուսակցությունից է։ Մենք բոլորս Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք,

Հիմնվելով մեր ժողոդրվի կողմից մեզ տրված հավաքական մանդատի վրա, բոլոր քաղաքական ուժերից, ՀՀ Ազգային ժողովի բոլոր չորս խմբակցություններից խստորեն պահանջում ենք.

- պետականության, պետության կայունության, երկրի անվտանգության և մեր քաղաքացիների իրավունքների ապահովման հանձնառություն և բարձր քաղաքական պատասխանատվություն,

-անհապաղ և առանց նախապայմանների նստել երկխոսության, այդ մասին անհապաղ և համատեղ հայտարարել ՀՀ քաղաքացիներին,

-բանակցությունների ողջ ընթացքում դադարեցնել քաղաքական ակցիաները,

-հանդես գալ լարվածությունը թուլացնող հայտարարություններով,

- առաջիկա մի քանի օրվա մեջ համատեղ մշակել և հանրությանը ներկայացնել ստեղծված ճգնաժամի լուծման ճանապարհային քարտեզ, որը պետք է հիմնվի իրավունքի, ՀՀ Սահմանադրության և ժողովրդի պահանջների վրա։

Այն պետք է ներառի,

Ա) ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների փոխհամաձայնեցված ժամկետը,
Բ) Մինչև ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը ՀՀ ժամանակավոր կառավարության ամբողջական ու փոխհամաձայնեցված կազմը։

Հայտարարությանը միացել են մի քանի հարյուր համայնքների ղեկավարներ։


NEWS

Tigran Avinyan participe à Tokyo à l’événement G-NETS / SusHi Tech Tokyo 2026
Tigran Avinyan participe à Tokyo à l’événement G-NETS / SusHi Tech Tokyo 2026

00:14

29 04 2026

Le maire d’Erevan et président de l’Union des communautés...

Réunion au sein de l’Inspection
Réunion au sein de l’Inspection

22:30

22 04 2026

Le directeur exécutif de l’Union des communautés d’Arménie,...

Réunion à la GIZ
Réunion à la GIZ

16:58

20 04 2026

Armen Harutyunyan, directeur exécutif de l’Union des communautés...