
HELP-ի վերապատրաստման հարթակը՝ ինքնուսուցման և հեռավար կրթության օգտակար գործիք
06.04.2020
Արտակարգ դրության այս օրերին, ինքնամեկուսացման պայմաններում լավագույն ժամանակն է զբաղվել ինքնակրթությամբ և հեռավար կրթությամբ: Այս նպատակով ներկայացնում ենք Եվրոպայի խորհրդի իրավական ոլորտի մասնագետների համար Մարդու իրավունքների կրթության (HELP) վերապատրաստման հարթակը http://help.elearning.ext.coe.int/:
Այս հարթակում կարելի է գտնել ինքնուսուցման տարբեր դասընթացներ: Հարթակում գրանցվելու դեպքում այդ դասընթացները հասանելի կլինեն ցանկացած օգտատիրոջ համար։
HELP-ը միտված է օժանդակել իրավական ոլորտի մասնագետներին, այդ թվում՝ դատավորներին, փաստաբաններին և դատախազներին՝ զարգացնել իրենց մասնագիտական կարողությունները։
Ծրագրի շրջանակներում առանձնահատուկ կարևորվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մշտապես զարգացող չափորոշիչների և նախադեպային իրավունքի վերաբեևյալ իրավական ոլորտի մասնագետների կարողությունների զարգացումը։
HELP-ը օգտակար հարթակ է, որն օգտագործում է աշխարհի տարբեր երկրներում: Առաջարկում ենք քաջալերել Ձեր աշխատակիցներին, գործընկերներին՝ օգտվել հարթակից՝ մասնագիտական գիտելիքները զարգացնելու նպատակով:

12:29
27 05 2026
Le 27 mai, un atelier organisé dans le cadre du programme « Développement...

01:09
22 05 2026
Armen Harutyunyan, directeur général de l’Association des Communes...

17:34
20 05 2026
La délégation arménienne participe à la conférence de haut...

23:31
18 05 2026
Le directeur exécutif de l’Union des communautés d’Arménie,...

12:42
14 05 2026
Le directeur exécutif de l’ Union des communautés d’Arménie ,...

15:00
12 05 2026
Armen Harutyunyan, directeur général de l’ Union des communautés...
22
Nov
26
Oct
25
Oct