
Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի պատվիրակության այցը Հայաստանի համայնքների միություն
28.01.2019
Հունվարի 28-ին Հայաստանի համայանքների միություն այցելեց Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի պատվիրակությունը: Նիդերլանդացի գործընկերները ներկայացրին իրենց կազմակերպության գործունեության ուղղությունները, համագործակցության շրջանակն ու նպատակները:
Հիմնականում շեշտադրում կատարվեց ուսուցման դասընթացների վրա: Պատվիրակության անդամները ներկայացրին դասընթացների հիմնական ուղղվածությունն ու թեմատիկան:
Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը վստահեցրեց՝ թեման հետաքրքիր է համայնքների միության համար և հույս հայտնեց, որ կհամագործակցեն:
Էմին Երիցյանը ներկայացրեց Հայաստանի համայնքների միության, գործունեության ուղղությունները, նպատակները, միջազգային համագործակցությունն ու Հայաստանում իրականացվող աշխատանքները: Մանրամասն ներկայացվեց, թե ինչպիսի համագործակցություն ունի Հայաստանի համայքների միությունը Եվրոպայի խորհրդի, Եվրոպական միության հետ և Արևելյան գործընկերության շրջանակում:
Էմին Երիցյանը ներկայացրեց Միության փորձը տարբեր թիրախային խմբերի հետ թեմատիկ դասընթացների կազմակերպման ոլորտում:
Պատվիրակության անդամները հետաքրքրվեցին՝ ի՞նչ բնույթի և ուղղվածության դասընթացներ օգտակար կլինեն հայաստանյան տեղական և կենտրոնական իշխանությունների իշխանությունների համար: Այս հարցին պատասխանելու համար Էմին Երիցյանը ներկայացրեց այն նոր զարգացումները, որոնք տեղի են ունենում Հայաստանում և կարևորեց հատկապես երիտասարդ կադրերի ուսուցումը: Միության նախագահը նաև կարևորեց ինստիտուցիոնալ համագործակցությունը և հույս հայտնեց, որ հետագայում կխորանա երկու կառույցների միջև համագործակցությունը:

01:09
22 05 2026
Armen Harutyunyan, directeur général de l’Association des Communes...

17:34
20 05 2026
La délégation arménienne participe à la conférence de haut...

23:31
18 05 2026
Le directeur exécutif de l’Union des communautés d’Arménie,...

12:42
14 05 2026
Le directeur exécutif de l’ Union des communautés d’Arménie ,...

15:00
12 05 2026
Armen Harutyunyan, directeur général de l’ Union des communautés...

00:14
29 04 2026
Le maire d’Erevan et président de l’Union des communautés...
22
Nov
26
Oct
25
Oct