Համայնքների  միությունը կառավարության ծրագրում ներառելու համար ՀՀ արդարադատության նախարարությանը ներկայացրել է մի շարք առաջարկներ

Համայնքների միությունը կառավարության ծրագրում ներառելու համար ՀՀ արդարադատության նախարարությանը ներկայացրել է մի շարք առաջարկներ

22.05.2018

Ս/թ մայիսի 21-ին տեղի է ունեցել ՀՀ արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստ, որին մասնակցել են ՀԽ անդամ հասարակական կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ: Նիստին մասնակցել են  նաև ՀԽ անդամ, Հայաստանի համայնքների միության ներկայացուցիչ, Ջրվեժ համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը և Միության շահերի պաշտպանության հարցերով պատասխանատուն։ 

 Ռոբերտ Պետրոսյանը նիստին համառոտ ներկայացրել է ՀՀ կառավարության ծրագրում Հայաստանի Համայնքների Միության կողմից ներկայացվելիք առաջարկները, որի ամբողջական տարբերակը պաշտոնապես փոխանցվել է նախարարությանը։

Ներկայացված առաջարկներում   հատկապես ուշադրություն է հրավիրվում սահմանադրական այն կարգավորումներին, որոնց վերաբերյալ ներպետական օրենսդրությունում համապատասխան կարգավորումները դեռևս բացակայում են և կարճաժամկետ հեռանկարում կարգավորման կարիք ունեն։

Համայնքների Միությունն իր առաջարկներն է ներկայացրել նաև պետական կառավարման մարմինների հետ համայնքների, Համայնքների միության խորհրդակցական մեխանիզմի ձևավորման, դրանց իրավական ամրագրման վերաբերյալ, ինչը բխում է Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի սկզբունքներից։

Միությունն իր պատրաստակամությունն է հայտնել նաև իր ներդրումն ունենալու կառավարության ծրագրի այլ ոլորտներում նույնպես՝ առաջարկների ներկայացման ու քննարկումներին ակտիվ մասնակցության ձևով՝ ակնկալելով, որ դրանք կարձագանքեն հանրության ներկա սպասելիքներին։

 

Հայաստանի համայնքների միության

հաղորդակցության  և հանրային կապերի բաժին


NEWS

Tigran Avinyan participe à Tokyo à l’événement G-NETS / SusHi Tech Tokyo 2026
Tigran Avinyan participe à Tokyo à l’événement G-NETS / SusHi Tech Tokyo 2026

00:14

29 04 2026

Le maire d’Erevan et président de l’Union des communautés...

Réunion au sein de l’Inspection
Réunion au sein de l’Inspection

22:30

22 04 2026

Le directeur exécutif de l’Union des communautés d’Arménie,...

Réunion à la GIZ
Réunion à la GIZ

16:58

20 04 2026

Armen Harutyunyan, directeur exécutif de l’Union des communautés...