
Ֆրանսիայի Կլամար քաղաքի տարածքային զարգացման առաքելության պատասխանատու Ան Պեղյեն՝ Միությունում
12.11.2019
Նոյեմբերի 12-ին Հայաստանի համայանքների միությունում հյուրընկալվեց Ֆրանսիայի Կլամար քաղաքի տարածքային զարգացման առաքելության պատասխանատու Ան Պեղյեն: Նրան ուղեկցում էր Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան Համագործակցության և մշակութային գործունեության ծառայության համագործակցության կցորդ Շառլոտ Վենեման:
Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանի հետ ֆրանսիացի գործընկերները քննարկեցին համագործակցության ծրագրեր: Շեշտադրում կատարվեց էկոլոգիայի և տուրիզմի ոլորտների զարգացման վրա, նախանշվեցին որոշակի ծրագրեր, քննարկվեցին ծրագրային գաղափարներ, որոնց շրջանակում հնարավոր է համագործակցություն: Էմին Երիցյանը պատրաստակամություն հայտնեց աջակցել տարբեր ծրագրեր իրականացմանը:
Հանդիպման ընթացքում նաև քննարկվեցին Արտաշատ և Կլամար քաղաքների միջև համագործակցությանն առնչվող հարցեր:
Քննարկվեցին նաև 2020 թվականի աշնանը Լիոն քաղաքում կայանալիք հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 4-րդ համաժողովի հետ կապված կազմակերպչական հարցեր:

12:29
27 05 2026
Le 27 mai, un atelier organisé dans le cadre du programme « Développement...

01:09
22 05 2026
Armen Harutyunyan, directeur général de l’Association des Communes...

17:34
20 05 2026
La délégation arménienne participe à la conférence de haut...

23:31
18 05 2026
Le directeur exécutif de l’Union des communautés d’Arménie,...

12:42
14 05 2026
Le directeur exécutif de l’ Union des communautés d’Arménie ,...

15:00
12 05 2026
Armen Harutyunyan, directeur général de l’ Union des communautés...
22
Nov
26
Oct
25
Oct