
«Ազգային իշխանություններին կոչ եմ անում քաղաքականությունների մշակման հարցում ինչպես որ հարկն է ներգրավեն տեղական իշխանություններին». Լոուրենս Մերեդիթ
15.12.2021
Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության և հաստատությունների կառուցման հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը համարում է, որ տեղական և տարածքային իշխանությունները մեծ դերակատարություն ունեն քաղաքացիների առաջնային խնդիրների լուծման հարցում:
ԵՄ Արևելյան գործընկերության տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնֆերանսի (CORLEAP) 10-րդ տարեկան ժողովի ընթացքում նա իր ելույթում նշել է, որ Արևելյան գործընկերության առաջնահերթությունները՝ վերականգնումը, դիմակայությունը և բարեփոխումն իրականություն դարձնելու հարցում մեծ է տեղական իշխանությունների ներդրումը: Լոուրենս Մերեդիթը հայտարարել է. «Նաև պետք է նշեմ, որ տեղական իշխանությունները մեծ դերակատարություն ունեն քաղաքականությունների, ռազմավարությունների մշակման հարցում: Ազգային իշխանություններին կոչ եմ անում քաղաքականությունների մշակման հարցում ինչպես որ հարկն է ներգրավեն տեղական իշխանություններին»:

00:14
29 04 2026
Le maire d’Erevan et président de l’Union des communautés...

22:30
22 04 2026
Le directeur exécutif de l’Union des communautés d’Arménie,...


23:58
09 04 2026
Une délégation du Congrès des pouvoirs locaux et régionaux du...

22:04
09 04 2026
Armen Galjyan, chef de la délégation arménienne au Congrès des...

19:23
29 03 2026
Du 31 mars au 2 avril, Strasbourg accueillera la 50e session anniversaire du Congrès des...
22
Nov
26
Oct
25
Oct