«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից Մարտունիում պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից Մարտունիում պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները

03.07.2024

Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների միության կողմից պարգևատրվել են ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում համայնքում անցկացված մրցույթների հաղթողները։

Մարտունու համայնքապետարանում կազմակերպված մրցանակաբաշխության ժամանակ մրցանակակիրներին ողջունել են Մարտունի համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Շահինյանը և «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ազգային փորձագետ Արտեմ Խարազյանը։ Նա  ներկայացրել է ծրագրի գործունեության ուղղություններն ու նպատակները։

Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթն (EU Sustainable Energy Week) այս տարի անցկացվեց հունիսի 11-ից 13-ը՝ «Նվազագույն արտանետումներով էներգետիկ լուծումներ մրցունակ Հայաստանի համար» խորագրով:

Մարտունի համայնքում Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում կազմակերպվել են լուսանկարչական, նկարչական մրցույթներ, հեծանվավազք, սեմինար, ցուցահանդես։

Մարտունու համայնքապետարանում տեղի ունեցած մրցանակաբաշխության ժամանակ պարգևատրվել են «Նվազագույն արտանետումներով էներգետիկ լուծումներ մրցունակ Հայաստանի համար» խորագրով նկարչական մրցույթի հաղթողները՝ Մարիա Ներսիսյանը (12 տ.), Անի Պողոսյանը (13 տ.), Անգելինա Ժամխարյանը (12 տ.), Թագուհի Ավետիսյանը (15 տ.), Թագուհի Գրիգորյանը (14 տ.), Վահե Մկրտչյանը (14 տ.), Սերոբ Սիմոնյանը (11 տ.), Նարե Մնացականյանը (11 տ.), Անահիտ Բաղդասարյանը (14 տ.)։


NEWS

Tigran Avinyan participe à Tokyo à l’événement G-NETS / SusHi Tech Tokyo 2026
Tigran Avinyan participe à Tokyo à l’événement G-NETS / SusHi Tech Tokyo 2026

00:14

29 04 2026

Le maire d’Erevan et président de l’Union des communautés...

Réunion au sein de l’Inspection
Réunion au sein de l’Inspection

22:30

22 04 2026

Le directeur exécutif de l’Union des communautés d’Arménie,...

Réunion à la GIZ
Réunion à la GIZ

16:58

20 04 2026

Armen Harutyunyan, directeur exécutif de l’Union des communautés...

Le Congrès du Conseil de l’Europe examine l’application de la Charte européenne de l’autonomie locale en Arménie
Le Congrès du Conseil de l’Europe examine l’application de la Charte européenne de l’autonomie locale en Arménie

23:58

09 04 2026

Une délégation du  Congrès des pouvoirs locaux et régionaux du...

Ouverture de la 50e Session Anniversaire du Congrès du CdE à Strasbourg : l'Arménie représentée par une délégation renouvelée
Ouverture de la 50e Session Anniversaire du Congrès du CdE à Strasbourg : l'Arménie représentée par une délégation renouvelée

19:23

29 03 2026

Du 31 mars au 2 avril, Strasbourg accueillera la 50e session anniversaire du Congrès des...