Կոտայքի մարզի համայնքների նորընտիր ղեկավարների հետ հանդիպում՝ Հայաստանի համայնքների միությունում

Կոտայքի մարզի համայնքների նորընտիր ղեկավարների հետ հանդիպում՝ Հայաստանի համայնքների միությունում

02.05.2019

Ապրիլի 30-ին Հայաստանի համայնքների միությունում մեկնարկեցին համայնքներիի նորընտիր ղեկավարների վերապատրաստումները: Պարբերաբար միությունում հանդիպումներ կունենան տարբեր համայնքների նորընտիր ղեկավարներ, որոնք միմյանց հետ կծանոթանան, սեփական փորձը կփոխանակեն գործընկերների հետ:

Առաջին հանդիպումը տեղի ունեցավ Կոտայքի մարզի համայնքների նորընտիր ղեկավարների հետ: Միության նախագահ Էմին Երիցյանի և գործադիր տնօրեն Նատալյա Լափաուրիի հետ համայնքի ղեկավարները քննարկեցին տեղական ինքնակառավարման օրենսդրությանը, Սահմանադրությանը, լիազորություններին, ֆինանսկան խնդիրներին, համայնքի բյուջեին, եկամուտներին, գնումների համակարգին, քաղաքաշինության ոլորտին վերաբերող հարցեր: Մանրամասն ներկայացվեցին համայնքի ղեկավարի և ավագանու լիազորություններն ըստ օրենսդրության: Համայնքների ղեկավարներին նաև հետաքրքրեցին դրամաշնորհային ծրագրերի դիմելու հետ կապված հարցեր:

Նշենք, որ Հայաստանի համայնքների միությունը ՏԻՄ յուրաքանչյուր ընտրությունից հետո կազմակերպում է  նոր ընտրված համայնքի ղեկավարների և ավագանու անդամների՝ ոլորտի հետ կապված վերապատրաստումներ: Նպատակն է նոր ընտրված համայնքի ղեկավարներին և ավագանու անդամներին ներկայացնել և աջակցել նոր ոլորտում իրենց գիտելիքների թարմացմանը, ձեռքբերմանը և աշխատանքների կազմակերպմանը:


NEWS

Tigran Avinyan participe à Tokyo à l’événement G-NETS / SusHi Tech Tokyo 2026
Tigran Avinyan participe à Tokyo à l’événement G-NETS / SusHi Tech Tokyo 2026

00:14

29 04 2026

Le maire d’Erevan et président de l’Union des communautés...

Réunion au sein de l’Inspection
Réunion au sein de l’Inspection

22:30

22 04 2026

Le directeur exécutif de l’Union des communautés d’Arménie,...

Réunion à la GIZ
Réunion à la GIZ

16:58

20 04 2026

Armen Harutyunyan, directeur exécutif de l’Union des communautés...

Le Congrès du Conseil de l’Europe examine l’application de la Charte européenne de l’autonomie locale en Arménie
Le Congrès du Conseil de l’Europe examine l’application de la Charte européenne de l’autonomie locale en Arménie

23:58

09 04 2026

Une délégation du  Congrès des pouvoirs locaux et régionaux du...