«Ժողովրդավարության հիմքը ուժեղ տեղական ինքնակառավարման համակարգն է». Մոլդովայի նախագահ Մայա Սանդու

«Ժողովրդավարության հիմքը ուժեղ տեղական ինքնակառավարման համակարգն է». Մոլդովայի նախագահ Մայա Սանդու

14.12.2021

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն դեկտեմբերի 14-ին անցկացվող ԵՄ Արևելյան գործընկերության տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնֆերանսի (CORLEAP) 10-րդ տարեկան ժողովի ընթացքում կարևորել է տեղական իշխանությունների դերակատարությունը ժողովրդավարության հաստատման հարցում: 

Նա մասնավորապես ընդգծել է տեղական իշխանությունների անկախության և նրանց՝ տարբեր քաղաքական ճնշումներից պաշտպանվածության հարցը:

Նախագահ Սանդուն համոզմունք  է հայտնել, որ տեղական իշխանություններին պետք է հասանելի լինեն հանրային ֆինանսները, նրանք պետք է օժտված լինեն համապատասխան ֆինանսական և այլ ռեսուրսներով իրենց հանձնառությունները պատշաճ կերպով կատարելու համար: Իր ելույթում նախագահը Սանդուն ընդգծել է. «Ես հավատում եմ ուժեղ տեղական ինքնակառավարմանը, ուժեղ տեղական ինքնակառավարման համակարգը ժողովրդավարության հիմքն է»: