Վանաձորում կտեղադրվեն պլաստմասե փակվող և շարժական աղբարկղեր

Վանաձորում կտեղադրվեն պլաստմասե փակվող և շարժական աղբարկղեր

08.08.2023

Օրերս Վանաձոր են բերվել 630 հատ պլաստմասե փակվող և շարժական աղբարկղեր։

Աղբարկղերը համայնքը ձեռք է բերել ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրի շրջանակում։

Դրանցից 300 նախատեսված է տեսակավորված աղբի՝ պլաստիկի, մյուս 330-ը կենցաղային աղբի համար։

Եվս 350աղբարկղ գնվել է համայնքի միջոցներով։

Շուտով համայնքի հին մետաղական աղբարկղերը կփոխարինվեն նորերով։