«Դիմակներ ենք կարում, բաժանում բնակիչներին, քլորով ախտահանում ենք մարդաշատ վայրերը». Նորամարգ համայնքի ղեկավար

«Դիմակներ ենք կարում, բաժանում բնակիչներին, քլորով ախտահանում ենք մարդաշատ վայրերը». Նորամարգ համայնքի ղեկավար

19.03.2020

«Համայնքներն արտակարգ դրության ժամանակ» խորագրի ներքո ներկայացնում ենք, թե կորոնավիրուսի կանխարգելման համար ինչ աշխատանքներ են կատարվում Արարատի մարզի Նորամարգ համայնքում:

Ներկայացնում ենք հարցազրույց համայնքի ղեկավար Արման Թադևոսյանի հետ:

-Արտակարգ դրության այս օրերին համայնքն ինչպե՞ս է ապրում: Բնակիչներն ինչո՞վ են զբաղվում:

-Համայնքում սովորական իրավիճակ է: Ուղղակի բնակիչների շարժը մի քիչ ավելի պասիվ է, քանի որ մարդիկ մտածում են՝ տնից դուրս չգան:

-Համայնքապետարանի կողմից ի՞նչ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում համայնքում:

-Այսօր քլոր ենք բերել, քլորամաքրման աշխատանքներ ենք իրականացնում խանութներում, կանգառներում, տրանսպորտում, մարդաշատ վայրերում: Նաև դիմակներ ենք կարում, բաժանում ժողովրդին: Մինչև այսօր համատարած բոլորին բաժանում իէնք, այսօրվանից ի վեր կտանք ծերերին, անապահով ընտանիքներին, հիվանդներին, սակայն եթե ցանկացողներ լինեն, բոլորին էլ կտրամադրենք:

-Դիմակ կարելու նախաձեռնությունը որտեղի՞ց ծնվեց:

-Նախաձեռնությունը տեսա ֆեյսբուքով. Էջմիածնում մի տղա էր կարում: Զանգեցինք, հանդիպեցինք, ձևը և նյութի տեղն ասաց, գնեցինք, բերեցինք, սկսեցինք կարել: Հետո արդեն նախաձեռնությանը միացան համայնքի այն բնակիչները, որոնք կարի մեքենա ունեին: Արդեն կան երեք-չորս հոգի, որ կարում են:

-Համայնքապետարա՞նն ինչ գրաֆիկով է աշխատում այս օրերին:

-Այնպես չէ, որ արտակարգ իրավիճակում գրաֆիկ ենք փոխել: Նույնատիպ աշխատում ենք, ուղղակի ախտահանվում է տարածքը, մենք աշխատում ենք դիմակներով, ձեռնոցներով: Այնպիսի արտառոց բան չկա, որ ասեմ համայնքապետարանում փոփոխություն ենք արել: Ուղղակի համայնքապետարանի դուռն ենք փակ պահում. մեկ պատուհանով ենք ընդունում դիմումները, որ շարժը համայքնապետարան շատ չլինի: Հայփոստն էլ մեր համայնքապետարանի տարածքում է, այնպես ենք անում, որ մարդիկ քիչ մտնեն-դուրս գան:

-Ձեր գնահատմամբ՝ համայնքներ այսօր որքանո՞վ են պատրաստ դիմակայելու կորոնավիրուսը:

-Չենք էլ մտածել նման հիվանդության մասին, որ պատրաստ լինեինք. ամեն ինչ ոնց որ մեկ ակնթարթում եկավ, բայց այնպես էլ չէ, որ պատրաստ չէինք: Պատրաստ պետք է լինենք ամեն ինչի: Միասնություն  որ լինի, ամեն բան էլ իր տեղը կընկնի: ֆեյսբուքում էլ որ մի քիչ քիչ փնովեն մարդկանց, այլ բուն գործով զբաղվեն, շատ լավ կլինի:

-Համայնքն այսօր ի՞նչ օգնության կարիք ունի:

-Կապի մեջ եմ մարզպետարանի հետ, խորհրդակցում ենք միասին, բայց այս պահին ոչնչի կարիք չունենք: Նույնիսկ բանկային փոխանցում կատարեցինք ամբուլատորիային, որպեսզի տեսնենք, թե առաջնահերթ ինչ է պետք անել, որ ավելի սուղ ժամկետում կորոնավիրուսի դեմն առնենք:

 


NEWS

Tigran Avinyan participe à Tokyo à l’événement G-NETS / SusHi Tech Tokyo 2026
Tigran Avinyan participe à Tokyo à l’événement G-NETS / SusHi Tech Tokyo 2026

00:14

29 04 2026

Le maire d’Erevan et président de l’Union des communautés...

Réunion au sein de l’Inspection
Réunion au sein de l’Inspection

22:30

22 04 2026

Le directeur exécutif de l’Union des communautés d’Arménie,...

Réunion à la GIZ
Réunion à la GIZ

16:58

20 04 2026

Armen Harutyunyan, directeur exécutif de l’Union des communautés...

Le Congrès du Conseil de l’Europe examine l’application de la Charte européenne de l’autonomie locale en Arménie
Le Congrès du Conseil de l’Europe examine l’application de la Charte européenne de l’autonomie locale en Arménie

23:58

09 04 2026

Une délégation du  Congrès des pouvoirs locaux et régionaux du...

Ouverture de la 50e Session Anniversaire du Congrès du CdE à Strasbourg : l'Arménie représentée par une délégation renouvelée
Ouverture de la 50e Session Anniversaire du Congrès du CdE à Strasbourg : l'Arménie représentée par une délégation renouvelée

19:23

29 03 2026

Du 31 mars au 2 avril, Strasbourg accueillera la 50e session anniversaire du Congrès des...