
«Համայնքային ծրագրերի առցանց շտեմարանի ներկայացում» թեմայով վեբինար՝ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի մասնակիցների համայնքների համար
09.06.2023
ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակներում Հայաստանում կկազմակերպվի վեբինար՝ «Համայնքային ծրագրերի առցանց շտեմարանի ներկայացում» թեմայով:
Առցանց շտեմարանը՝ էներգաարդյունավետության, վերականգնվող էներգիայի և կլիմայի փոփոխության հարմարվողականության ոլորտում համայնքային ծրագրային առաջարկների ազգային բազա է, որը մշակվել է Արևելյան գործընկերության երկրներում Դաշնագրին անդամակցող համայնքների համար: Շտեմարանը նպատակն է ընդլայնել համապատասխան ոլորտներում, այն է՝ շենքերի էներգաարդյունավետության բարձրացում, կենտրոնացված ջերմամատակարարում, փողոցային լուսավորություն, վերականգնվող էներգիա և հարմարվողականություն կլիմայի փոփոխությանը, համայնքային ներդրումների տեսանելիությունը բոլոր շահագրգռված ֆինանսական կառույցների և դոնորների համար, ինչպես նաև աջակցել համայնքապետարաններին գտնել պոտենցիալ ներդրողներ, դոնորներ և գործընկերներ՝ համայնքների Կայուն էներգետիկ կառավարման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագրերը իրականացնելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ ապահովելու նպատակով:
«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի հայաստանյան գործընկերը Հայաստանի համայնքների միությունն է։ Ծրագրի աջակցությամբ իրականացվել է Տաշիրի թիվ 1 մանկապարտեզի և երկու բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության գնահատում: Գնահատումների արդյունքների հիման վրա առաջարկվել և գնահատման հաշվետվություններում ամփոփվել են թիրախային շենքերի էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների համալիրներ: Առաջարկվող էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկայի բնագավառում միջոցառումները հիմք են հանդիսացել Տաշիր համայնքի համար երկու ծրագրային առաջարկների մշակման համար, որոնք ներբեռնվել են առցանց շտեմարանում:
Վեբինարը կազմակերպվում է բոլոր շահագրգիռ կողմերի համար և նպատակ ունի ներկայացնելու առցանց շտեմարանի հիմնական խնդիրները, կառուցվածքն ու աշխատանքի սկզբունքը, ինչպես նաև Տաշիրի համայնքապետարանին տրամադրված տեխնիկական աջակցության արդյունքները` ծրագրային առաջարկների մշակման և շտեմարանի միջոցով դրանց գովազդման նպատակով:
Վեբինարի ընթացքում կներկայացվեն հետևյալ զեկույցները.
Դաշնագիրը Հայաստանում. գործողությունները և մարտահրավերները (հայերեն)
Արտեմ Խարազյան, ծրագրի փորձագետ Հայաստանում
Համայնքային ծրագրերի առցանց շտեմարանը, որպես կլիմայական ֆինանսավորման ապահովման գործիք (ռուսերեն)
Մաքսիմ Վերեշակ, ծրագրի աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալ, տեղական կայուն զարգացման համակարգող
Տաշիրի մանկապարտեզում և երկու ԲԲՇ-ներում ելակետային իրավիճակի գնահատում և ԷԱ ու ՎԷ միջոցառումների նույնականացում
Անդրե Օհանյան, ծրագրի ավագ տեխնիկական փորձագետ
Վեբինարը տեղի կունենա ս.թ. հունիսի 14-ին՝ ժամը 15:00-ին
Հանդիպման հղումը.
https://us06web.zoom.us/j/85373400115?pwd=NjArNkw4c25SQTd5TFd2UGRqc1NBQT09
Meeting ID: 853 7340 0115
Passcode: 822211
Ակնկալում ենք ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրին անդամակցող համայնքների ներկայացուցիչների մասնակցությունը:
Հայաստանի համայնքների միություն

00:14
29 04 2026
Le maire d’Erevan et président de l’Union des communautés...

22:30
22 04 2026
Le directeur exécutif de l’Union des communautés d’Arménie,...


23:58
09 04 2026
Une délégation du Congrès des pouvoirs locaux et régionaux du...

22:04
09 04 2026
Armen Galjyan, chef de la délégation arménienne au Congrès des...

19:23
29 03 2026
Du 31 mars au 2 avril, Strasbourg accueillera la 50e session anniversaire du Congrès des...
22
Nov
26
Oct
25
Oct