Տեղի է ունեցել «Դիլիջանում խոցելի խմբերին աջակցելու համար սոցիալական ձեռնարկատիրության և մասնագիտական ուսուցման կենտրոնի ստեղծում» ծրագրի փակման արարողությունը

Տեղի է ունեցել «Դիլիջանում խոցելի խմբերին աջակցելու համար սոցիալական ձեռնարկատիրության և մասնագիտական ուսուցման կենտրոնի ստեղծում» ծրագրի փակման արարողությունը

19.01.2023

Դիլիջանի համայնքապետարանում տեղի է ունեցել «Դիլիջանում խոցելի խմբերին աջակցելու համար սոցիալական ձեռնարկատիրության և մասնագիտական ուսուցման կենտրոնի ստեղծում» ծրագրի փակման արարողությունը։ Արարողությանը մասնակցել են Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ֆուկուշիմա Մասանորին, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը, Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը, շնորհակալություն հայտնելով Ճապոնիայի կառավարությանը այս կարևոր և օգտակար ծրագրին աջակցության համար նշել է, որ Դիլիջան քաղաքն ընտրվել է՝ հաշվի առնելով նաև նրա աշխարհագրական դիրքը՝ լինելով Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի աշխարհագրական կենտրոնում, խաչմերուկում։ Նա իր խոսքում հայտնել է․ «Ծրագրի հիմնական նպատակը սոցիալական ձեռնարկատիրության և մասնագիտական ուսուցման մոդելային կենտրոնի ստեղծումն է` հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև այլ խոցելի խմբերի ներկայացուցիչներին ոլորտային գիտելիքներ փոխանցելու և նրանց զբաղվածությանն օժանդակելու նպատակով»։

Պարոն դեսպանն իր հայերեն ելույթում ընդգծել է, որ այս ծրագիրը համապատասխանում է Տավուշի մարզի ռազմավարական և տնտեսական զարգացման ծրագրին՝ խթանելով տեղական արտադրությունն ու զբոսաշրջությունը և ընդգկելով այս ոլորտներում խոցելի մարդկանց։ Նա նաև փաստել է․ «Ճապոնիայի կառավարության հանձնառության համապատասխան՝ անհատների պաշտպանությունը կարևոր է պետությունների և հասարակությունների կառուցմանը նպաստելու համար։ Հույս ունենք, որ այս լուծումը նպաստելու է խոցելի խմբերի տնտեսական անկախությանը և նրանց կյանքի որակի բարելավմանը»։

Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով Ճապոնիայի կառավարությանը, տեղեկացրել է, որ ըստ վիճակագրական տվյալների՝ Դիլիջանում հաշվառված է խոցելի խմբերում գտնվող 700 և անձ, այդ թվում տեղահանվածներ Արցախից, սոցիալապես անապահով և հաշմանդամություն ունեցող անձինք, 44-օրյա պատերազմի պատճառով զոհված զինծառայողների ընտանիքի անդամներ։ Քաղաքապետը մասնավորապես նշել է․ «Դիլիջանի համայնքապետարանն իր հերթին այս քաղաքացիներին տրամադրում է ֆինանսական, նյութական աջակցություն։ Մենք քաջալերում ենք ցանկացած միջոցառում և ծրագիր, որը միտված է խոցելի խմբերի աջակցությանը։ Ողջունելի է ուսուցման կենտրոնի գաղափարը և դրան կից գործող լվացքատունը, որը, կարծում եմ, իրապես կնպաստի խոցելի խմբերի մասնագիտական ու անձնային հմտությունների բարելավմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանն ու նրանց զբաղվածության ապահովմանը»։

Հայաստանի համայնքների միության կողմից մշակված «Դիլիջանում խոցելի խմբերի ներկայացուցիչներին աջակցելու համար սոցիալական ձեռնարկատիրության և մասնագիտական ուսուցման կենտրոնի ստեղծում» ծրագրի գործընկերներն են «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հ/կ-ն,  «Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիան», «Միջմշակութային հետազոտությունների, ուսուցման և երկխոսության միջազգային կենտրոն» հ/կ-ն, «ԵՊՀ ձեռներեցության զարգացման կենտրոն»-ը: Դրամաշնորհային ծրագիրն իրականացվել է Ճապոնիայի դեսպանության աջակցությամբ։

Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի նախագահ Սաթիկ Բադեյանը, կարևորելով սոցիալական ձեռնարկատիրության գաղափարը, փաստել է, որ այն հզոր մեխանիզմ է աջակցելու տեղական ինքնակառավարման մարմիններին, լուծելու բազում համայնքային խնդիրներ։

Իրավաբանների հայկական ասոցիացիայի գործադիր տնօրեն Արտակ Սարիբեկյանը, կարևորելով ծրագիրը, վստահեցրել է, որ որպես ծրագրի գործընկեր կազմակերպություն իրենք նույնպես օժանդակություն կցուցաբերեն ծրագրի շարունակականության համար։

Տավուշի մարզպետարանի Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանն էլ փաստել է՝ ծրագիրը համահունչ է Տավուշի մարզի ռազմավարական զարգացման ծրագրին։ Նա շնորհակալություն է հայտնել, որ ծրագիրն իրականացվում է հենց Տավուշի մարզում, քանի որ այն դրական ազդեցություն կունենա սոցիալապես խոցելի խմբերի ձեռնարկատիրական զարգացման վրա։

Հայաստանի տուրիզմի ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը փաստել է՝ տուրիզմը մեծ նշանակություն ունի տնտեսական, սոցիալական և մշակութային առումով ու շեշտել․ «Որպեսզի ունենանք կայուն տուրիզմ, դրա համար անհրաժեշտ են բարձրակարգ կադրեր։ Կարծում եմ՝ կենտրոնը նպաստելու է նաև տուրիզմի ոլորտը որակյալ կադրերով ապահովելու գործին»։

Հայաստանի համայնքների միություն


NEWS

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում
ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում

20:53

01 04 2024

Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...

Country-specific training on “Establishment of Municipal Energy Management System (EnMS) and Appointment of Energy Managers” was held in Yerevan
Country-specific training on “Establishment of Municipal Energy Management System (EnMS) and Appointment of Energy Managers” was held in Yerevan

12:37

07 12 2023

Country-specific training on “Establishment of Municipal Energy Management System (EnMS)...

Violence against local and regional elected representatives: a threat to our democracies
Violence against local and regional elected representatives: a threat to our democracies

10:04

01 11 2023

An extremely unpleasant experience for those on the receiving end, verbal abuse and physical...

Elections to the Council of Elders of Yerevan: Congress welcomes successful efforts to ensure a well-administered and transparent ballot
Elections to the Council of Elders of Yerevan: Congress welcomes successful efforts to ensure a well-administered and transparent ballot

13:26

30 10 2023

The Congress of Local and Regional Authorities of the Council of Europe adopted a  report...

Congress adopts Declaration on the humanitarian situation in Karabakh and neighbouring cities and regions
Congress adopts Declaration on the humanitarian situation in Karabakh and neighbouring cities and regions

19:09

26 10 2023

Congress expresses deep concern over humanitarian situation in Karabakh and neighbouring cities...