Պարգևատրվեցին համայնքային ծառայության ոլորտում երկարատև աշխատանքի փորձ ունեցող համայնքային ծառայողները
13.12.2018
Դեկտեմբերի 13-ին անցկացվեց Համայնքային ծառայողների 5-րդ համաժողովը: Համաժողովին մասնակցեցին համայնքների աշխատակազմերի քարտուղարներ և համայնքային ծառայողներ:
Համաժողովի ընթացքում տեղի ունեցավ համայնքային ծառայության ոլորտում երկարատև աշխատանքի փորձ ունեցող համայնքային ծառայողների պարգևատրման հանդիսավոր արարողություն:
Հայաստանի համայնքների միության կողմից պատվոգրով պարգևատրվեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Արթուր Կարապետյանը, Արագածոտնի մարզի Օշականի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գևորգ Հովսեփյանը, Վայոց ձորի մարզի Արենիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գևորգ Սիմոնյանը, Լոռու մարզի Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության, տեղեկատվության և աշխատանքի բաժնի պետի տեղակալ Լուսինե Ստեփանյանը, Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Վաչագան Միրաբյանը, Տավուշի մարզի Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ Գոհար Դավթյանը, Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմենուհի Ղուկասյանը, Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը, Շիրակի մարզի Ազատանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ղուկաս Մուրադյանը, Արարատի մարզի Ազատաշենի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Մարինե Բադալյանը, Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Գայանե Մանուկյանը:
Շնորհակալագրերով պարգևատրվեցին համայնքային ծառայության ոլորտում ներդրում ունեցած և վաստակավոր հանգստի անցած Արարատի մարզպետարանի ներկայացուցիչ Ալինա Լալայանը, Տավուշի մարզպետարանից Միշա Մխիթարյանը և Կոտայքի մարզպետարանից Վաչագան Թովմասյանը:
18:52
29 08 2025
Օգոստոսի 28-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից պարգևատրվեցին «ԵՄ...
18:37
29 08 2025
Օգոստոսի 28-ին Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում կազմակերպված պարգևատրման արարողության...
18:28
29 08 2025
Օգոստոսի 28-ին Ակունք համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...
18:39
26 08 2025
Իջևանի համայնքապետարանում օգոստոսի 25-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի...
17:47
26 08 2025
Օգոստոսի 25-ին «Արթիկի երիտասարդների տուն» կենտրոնում կազմակերպված պարգևատրման...
14:43
26 08 2025
Օգոստոսի 25-ին Թալին համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...
22
Nov
26
Oct
25
Oct