
Տեղի է ունեցել ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» նախաձեռնության շրջանակներում ՀՀ-ում ձևավորված Փորձագիտական խմբի առաջին հանդիպումը
26.04.2024
Ապրիլի 26-ին Երևանում տեղի է ունեցել ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» նախաձեռնության շրջանակներում Հայաստանում ձևավորված Փորձագիտական խմբի առաջին հանդիպումը։ Խմբի ձևավորման նպատակն է մեթոդաբանական և ընթացակարգային խորհուրդներ տալ Ղեկավար կոմիտեին։
ՀՀ-ում ձևավորված Փորձագիտական խմբի հանդիպումը տեղի է ունեցել մեկ ամիս անց Վրաստանում անցկացվելիք տարածաշրջանային խմբի հանդիպմանն ընդառաջ, որտեղ ՀՀ-ի փորձագիտական խմբի երկու անդամներ կներկայացնեն մեր երկրի առաջարկությունները։
«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի փորձագետ Հայաստանում Արտեմ Խարազյանը հանդիպման ընթացքում ներկայացրել է նախաձեռենության պատմությունը, զարգացումը։ Այնուհետև նշել է, որ Դաշնագրի շրջանակում հանձնառությունների վերանայման առաջնահերթությունը բխում է նրանից, որ ըստ էության Դաշնագիրը ԵՄ էներգետիկ կլիմայական քաղաքականության իրականացման գործիքներից մեկն է և համընթաց այդ քաղաքականության վերանայման ու ավելի հավակնոտ դառնալու նույն կերպ այդ պահանջներն արտացոլվում են Նախաձեռնության վրա՝ որպես իրականացման գործիք։
Արտեմ Խարատյանը նշել է․ «Այսօր մեր հիմնական խնդիրն է քննարկել և վերջնական առաջարկություն տալ ՀՀ-ում Դաշնագրին անդամակցող համայնքների համար նոր թիրախների սահմանման մասին՝ ավելի հավակնոտ, քան գործող թիրախներն են»։
Հանդիպման ընթացքում խմբի անդամներն անցկացրել են գործնական քննարկումներ մասնագիտական հարցերի շուրջ, ինչի արդյունքնում էլ կսահմանվեն այն թիրախները, որոնք վերջնական առաջարկությամբ կներկայացվեն Կոմիտեին։

00:14
29 04 2026
Le maire d’Erevan et président de l’Union des communautés...

22:30
22 04 2026
Le directeur exécutif de l’Union des communautés d’Arménie,...


23:58
09 04 2026
Une délégation du Congrès des pouvoirs locaux et régionaux du...

22:04
09 04 2026
Armen Galjyan, chef de la délégation arménienne au Congrès des...

19:23
29 03 2026
Du 31 mars au 2 avril, Strasbourg accueillera la 50e session anniversaire du Congrès des...
22
Nov
26
Oct
25
Oct