«Այս պահին ունենք կանխագելման գործիքների, ջերմաչափերի, քլորի կարիք». ՀՀ Լոռու մարզի Ձորագյուղ համայնքի ղեկավար
26.03.2020
Հայաստանի համայնքների միությունն ամենօրյա գրաֆիկով ներկայացնում է, թե ինչ իրավիճակ է տիրում ՀՀ համայնքներում: «Համայնքներն արտակարգ դրության ժամանակ» խորագրի ներքո իրականացվող նախաձեռնության շրջանակներում ներկայացնում ենք տեղեկություններ ՀՀ Լոռու մարզի Ձորագյուղ համայնքում կորոնավիրուսի կանխարգելման համար իրականացվող աշխատանքների վերաբերյալ:
Կատարվող ախտահանման աշխատանքների մասին մանրամասներ է ներկայացնում ՀՀ Լոռու մարզի Ձորագյուղ համայնքի ղեկավար Արշակ Ռամազյանը:
-Այս օրերին ինչպե՞ս է ընթանում համայնքային կյանքը Ձորագյուղ համայնքում:
-Համայնքային կյանքն ընթանում է բնականոն: Մարդիկ իրենց առօրյա գործերով են, այգին են մշակում, գյուղտեխնիկան են նախապատրաստում սեզոնային աշխատանքների համար՝ ամեն դեպքում, հնարավորինս պահպանելով ՀՀ Պարետի կողմից ընդունված կանոնները:
-Համայնքում ի՞նչ միջոցառումներ են իրականացվում կորոնավիրուսի կանխարգելման համար:
-Մարտի 25-ից արգելված է համայնքի տարածքից դուրս գալը՝միայն կենսական անհրաժեշտության դեպքում: Հնարավորինս հետևողական ենք՝ միջբակային, գյուղամիջյան, խանութ, Հայփոստ, ԲՄԿ-ի տարածքներում կուտակումներ չլինեն: Ախտահանվում են հիմնական գործող չորս կառույցները՝ համայնքապետարան, Հայփոստ, խանութ, ԲՄԿ: Անընդհատ տարվում է բնակիչների հետ բացատրական աշխատանք: Ճանապարհների ախտահանումն անարդյունավետ է, քանի որ դրանք գրունտային են:
-Կա՞ մի միջոցառում, որն այս օրերին իրականացվում է միայն Ձորագյուղ համայնքում, նկատի ունենք ախտահանման և կանխարգելիչ միջոցառումները:
-Առանձնահատուկ միջոց չկա, որով առանձնանում ենք: Կիրառում ենք նույն գործիքները, ինչ բոլորը: Բայց երևի ընդգծենք այն, որ համայնքի՝ փոքր լինելն օգնում է ամիջականորեն վերահսկել դպրոցակաների՝ հեռավար դասերի մասնակցությանը և բացարձակ արգելքի տակ դնել նրանց դրսում գտնվելը:
-Ի՞նչ ռեժիմով է աշխատում համայնքապետարանը արտակարգ դրության պայմաններում:
-Որքանով հնարավոր է, փորձում ենք աշխատանքը կազմակերպել հեռավար՝ կարելի է ասել 24-ժամյա ռեժիմով: Մշտապես հասանելի են բոլոր աշխատակիցների բջջայինները, պարբերաբար շրջում են այն տարածքներով, որտեղ գիտենք, որ հնարավոր են կուտակումներ:
-Համայնքն այս պահին հատկապես ո՞ր հարցում օգնության կարիք ունի:
-Վերահսկելը բարդ է այն առումով, որ գյուղ մտնող մարդկանց չենք կարող գոնե ջերմաչափել: Այս պահին աշխատանքներ ենք տանում գործիքի ձեռքբերման ուղղությամբ: Անապահով ընտանիքներին օգնության, որոշ դպրոցականների մոտ խնդիրներ կան հեռավար կազմակերպվող դասերին մասնակցելու հարցում: Այս պահին ունեն կանխագելման գործիքների, ջերմաչափերի, քլորի կարիք:
-Ձեր գնահատմամբ՝ համայնքներն այսօր պատրա՞ստ են դիմակայելու կորոնավիրուսին:
-Ոչ: Համայնքների մեծ մասը չունի համապատասխան գործիքակազմը:
15:36
09 06 2025
2025 թվականի հունիսի 10-ից մինչև 12-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy...
15:00
09 06 2025
2025 թվականի հունիսի 10-ից մինչև 12-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy...
14:34
09 06 2025
2025 թվականի հունիսի 10-ից մինչև 12-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy...
12:55
09 06 2025
2025 թվականի հունիսի 10-ից մինչև 12-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy...
20:27
02 06 2025
Մայիսի 29-30-ին Երևանում անցկացվեց «Շահառուների ներգրավման ոլորտում համայնքների...
16:44
22 04 2025
Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (ԵՄ ԿԷՇ, EU...
22
Nov
26
Oct
25
Oct