
Միության նախաձեռնությամբ անցկացվել է աշխատանքային քննարկում՝ նվիրված Միության ռազմավարության ու ինստիտուցիոնալ փոփոխություններին
10.09.2021
Օգոստոսի 31-ին Հայաստանի համայնքների միության նախաձեռնությամբ անցկացվել է աշխատանքային քննարկում՝ նվիրված Հայաստանի համայնքների միության ռազմավարության ու ինստիտուցիոնալ փոփոխություններին։
Քննարկմանը մասնակցել են Միության ռազմավարության և ինստիտուցիոնալ փոփոխություններին առնչվող հարցերի քննարկման համար ձևավորված աշխատանքային խմբի անդամները, Միության խորհրդի ու վարչության անդամները, համայնքների ներկայացուցիչներ:
Հիշեցնենք՝ Հայաստանի համայնքների միությունը սկսել է Միության 2021-2025 թ.թ. Ռազմավարական պլանի մշակման աշխատանքները՝ հաշվի առնելով, որ լրանում է գործող Ռազմավարական պլանի ժամկետը, ինչպես նաև COVID-19 համավարակով պայմանավորված անորոշություններից խուսափելու և տարեկան աշխատանքային ծրագրերը նախապես պլանավորելու համար:
Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը աշխատանքային խմբի քննարկման ընթացքում համայնքների ներկայացուցիչներին է ներկայացրել Միության կատարած աշխատանքները, առաջիկայում իրականացվելիք ծրագրերը:
Նա նշել է՝ Միության նոր ընդհանուր ժողով անցկացնելը կդառնա օրակարգային հարց, նաև կհամալրվի աշխատանքային խմբի կազմը:
Հարցուպատասխանի փուլում քննարկմանը մասնակից համայնքների ղեկավարները, համայնքապետարանների ներկայացուցիչները Միության նախագահին հարցեր են հղել ՏԻՄ ոլորտում ներկայումս իրականացվող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ: Մասնավորապես վարչատարածքային փոփոխություններին առնչվող խնդիրներով համայնքների ներկայացուցիչները բազում հարցեր են բարձրացրել: Միության նախագահ Էմին Երիցյանից հետաքրքրվել են համայնքների միավորման գործընթացի ներկայիս փուլի, դրա արդյունավետության, համայնքների ձայնը լսելի դարձնելու հետ կապված հարցերի առնչությամբ:

00:14
29 04 2026
Le maire d’Erevan et président de l’Union des communautés...

22:30
22 04 2026
Le directeur exécutif de l’Union des communautés d’Arménie,...


23:58
09 04 2026
Une délégation du Congrès des pouvoirs locaux et régionaux du...

22:04
09 04 2026
Armen Galjyan, chef de la délégation arménienne au Congrès des...

19:23
29 03 2026
Du 31 mars au 2 avril, Strasbourg accueillera la 50e session anniversaire du Congrès des...
22
Nov
26
Oct
25
Oct