
Կանցկացվի Միության ռազմավարության մշակման աշխատանքային խմբի առաջին հանդիպումը
14.02.2022
Փետրվարի 17-ին՝ ժամը 11։00-14։00, Երևանում՝ Բեսթ Վեսթերն Պլյուս Կոնգրես հյուրանոցում, տեղի կունենա հայտնում Հայաստանի համայնքների միության ռազմավարության մշակման աշխատանքային խմբի առաջին հանդիպումը:
Նշենք, որ Միությունը աշխատանքային խումբ արդեն ձևավորել էր 2021-ին, սակայն համայնքների միավորմամբ և ՏԻՄ ընտրություններով պայմանավորված փոփոխությունների արդյունքում անհրաժեշտություն էր առաջացել թարմացնել խմբի կազմը: Աշխատանքային խումբն արդեն վերակազմավորվել է: Գործընթացն իրականացվել է այնպես, որ աշխատանքային խմբի կազմում ապահովվեն մարզային, գենդերային ներկայացուցիչների, կուսակցական հավասարակշռվածություն:
Միությունը սկսել է նոր Ռազմավարական պլանի մշակման աշխատանքների գործընթացը՝ հաշվի առնելով, որ լրացել է գործող Ռազմավարական պլանի ժամկետը, ինչպես նաև COVID-19 թագավարակի համաճարակով պայմանավորված անորոշություններից խուսափելու և տարեկան աշխատանքային ծրագրերը նախապես պլանավորելու համար:
Տեղեկանք
Միությունը՝ որպես զարգացած ինստիուցիոնալ կազմակերպություն, ունի իր Ռազմավարական պլանը։ Իր գործունեության ողջ ժամանակահատվածում Միությունն ունեցել է և ունի նաև սպեցիֆիկ ռազմավարություններ (վերապատրաստումների, հաղորդակցության, ֆինանսական կայունության և այլն)։
Ռազմավարական պլաններ են մշակվել 2006-2010 թ.թ. համար, 2011-2015 թ.թ. համար։ Ներկայումս գործող 2016-2020 թ.թ. Ռազմավարական պլանը մշակվել է 2016 թվականի փետրվար-հուլիս ամիսների ընթացքում, Եվրոպայի խորհրդի կողմից ներգրավված փորձագետների աջակցությամբ։ Ռազմավարական պլանի մշակման համար Միության Հանրապետական խորհրդի անդամներից կազմավորվել էր աշխատանքային խումբ։ Ռազմավարության մշակմանն անմիջականորեն մասնակցել են 100-ից ավելի համայնքապետեր, իսկ նախագծերն ուղարկվել էին Հայաստանի բոլոր համայնքներին։
2016-2020 թ.թ. Ռազմավարական պլանը հաստատվել էր Միության Հանրապետական խորհրդի կողմից 2016 թվականի հուլիսի 28-ին։
2016-2020 թ.թ. Ռազմավարական պլանի իրագործման արդյունքների մասին քննարկումներ են կազմակերպվել Միության Վարչության 2019 թվականի նոյեմբերի 22-ի նիստում, ապա Միության Հանրապետական խորհրդի 2020 թվականի հունվարի 11-ի նիստում։

00:14
29 04 2026
Le maire d’Erevan et président de l’Union des communautés...

22:30
22 04 2026
Le directeur exécutif de l’Union des communautés d’Arménie,...


23:58
09 04 2026
Une délégation du Congrès des pouvoirs locaux et régionaux du...

22:04
09 04 2026
Armen Galjyan, chef de la délégation arménienne au Congrès des...

19:23
29 03 2026
Du 31 mars au 2 avril, Strasbourg accueillera la 50e session anniversaire du Congrès des...
22
Nov
26
Oct
25
Oct