
Ուսուցողական այց Մոլդովա՝ ՀՀ համայնքների ներկայացուցիչների համար
27.06.2023
«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ներքո կազմակերպվել է Հայաստանի համայնքների պատվիրակության ուսուցողական այց Մոլդովա։
Հայաստանյան պատվիրակության կազմում են Երևանի քաղաքապետարանի անձնակազմի Զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը, Ալավեդրի համայնքի ղեկավարի տեղակալ Արտուշ Աբելյանը, Մարտունի համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի սպասարկման և գովազդի բաժնի գլխավոր մասնագետ, տնտեսական զարգացման պատասխանատու Վարազդատ Մհերյանը, Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի գլխավոր մասնագետ Արտուշ Ավագյան, Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի գլխավոր մասնագետ Մամիկոն Մխիթարյանը և ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի փորձագետ Հայաստանում Արտեմ Խարազյանը։
Հունիսի 27-30-ը կազմակերպվող ուսուցողական այցի շրջանակներում հայկական պատվիրակության անդամները պաշտոնական հանդիպումներ կունենան Քիշնևի, Կալարաշի և Կանտեմիր քաղաքների քաղաքապետերի հետ։ Նախատեսված են նաև այցելություններ տարբեր ձեռնարկություններ (թափոնների տեսակավորման կայան, կեղտաջրերի մաքրման կայան, հողմաէլեկտրակայան և այլն):
Քիշնևում ուսուցողական այցի մասնակիցները կծանոթանան կայուն էներգիայի և կլիմայի սկզբունքի ներքո Քիշնև քաղաքի զարգացմանը, հայ գործընկերներին կներկայացվի կանաչ տարածքների և կանաչապատման մոլդովական լավագույն փորձը։ Հայկական պատվիրակության անդամներին կներկայացվի նաև կանաչ բիզնեսի գաղափարախոսությունը, մոլդովական փորձը ժամանակակից ջերմոցների ներդրման հարցում։
Ներկայումս Հայաստանում Դաշնագրին անդամակցում է 30 համայնք, որոնցից 12-ը արդեն մշակել են իրենց գործողության ծրագրերը:
«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելքը» ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագիր է, որի նպատակն է ներկայացնել և աջակցել ԵՄ-ի այս կլիմայական և էներգետիկ նախաձեռնությունը Արևելյան գործընկերության երկրներում: Դաշնագրի աջակիցն ու տեղական գործընկերն է Հայաստանի համայնքներիկ միությունը։
Ծրագիրն աջակցում է տեղական իշխանություններին կայուն էներգետիկ քաղաքականության իրականացման, էներգետիկ անվտանգության ապահովման և կլիմայի փոփոխության մեղման և հարմարվողականության գործում:

00:14
29 04 2026
Le maire d’Erevan et président de l’Union des communautés...

22:30
22 04 2026
Le directeur exécutif de l’Union des communautés d’Arménie,...


23:58
09 04 2026
Une délégation du Congrès des pouvoirs locaux et régionaux du...

22:04
09 04 2026
Armen Galjyan, chef de la délégation arménienne au Congrès des...

19:23
29 03 2026
Du 31 mars au 2 avril, Strasbourg accueillera la 50e session anniversaire du Congrès des...
22
Nov
26
Oct
25
Oct