Երևանում տեղի է ունեցել   Կայուն համայնքային էներգետիկ զարգացման համաժողով

Երևանում տեղի է ունեցել Կայուն համայնքային էներգետիկ զարգացման համաժողով

23.06.2023

Հունիսի 23-ին Երևանում տեղի է ունեցել Կայուն համայնքային էներգետիկ զարգացման համաժողովը։ Այն անցկացվել է «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ 2023»-ի շրջանակում՝ ԵՀ-ի կողմից ֆինանսավորվող «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ներքո։

Կայուն համայնքային էներգետիկ զարգացման համաժողովի նպատակն է Դաշնագրին անդամակցող և միանալու մտադրություն ունեցող համայնքներին ծանոթացնել տարբեր կազմակերպությունների կողմից Հայաստանում  իրականացվող և իրականացվելիք այն ծրագրերին և նախաձեռնություններին, որոնք ուղղված են էներգաարդյունավետության բարձրացման, վերականգնվող էներգետիկ ռեսուրսների լայնածավալ օգտագործման, համայնքային ռազմավարությունների մշակման և իրականացման, ինչպես նաև այլ գործողությունների միջոցով համայնքների էներգետիկ անկախությոն ու անվտանգության բարձրացմանը:

Համաժողովը մեկ հարկի ներքո էր հավաքել ՀՀ պետական մարմինների, Հայաստանում ԵՄ պատվիրակության, միջազգային կազմակերպությունների, ֆինանսական կառույցների, հասարակական կազմակերպությունների, փորձագետների, ինչպես նաև Հայաստանի տասնյակ համայնքների ներկայացուցիչների՝ համայնքների, էներգետիկ կառավարիչներին, համայնքապետարանների աշխատակազմերի մասնագետների։

Համաժողովն անցկացվել է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակներում Հայաստանի համայնքների միության (Դաշնագրի աջակից և գործընկեր Հայաստանում) կողմից՝ ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագրի» հետ համագործակցությամբ։

«Քաղաքապետերի դաշնագրի շրջանակներում Հայաստանում շատ աշխատանք է արվել: Մասնավորապես, Դաշնագիրն արդեն միացել է 30 համայնք, որոնց տրամադրվում է համապատասխան տեխնիկական և փորձագիտական աջակցություն՝ ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակներում, իսկ 5 համայնքներում՝ Սպիտակում, Վայքում, Ապարանում, Արթիկում և Երևանում, ԵՀ ֆինանսական աջակցության ներքո, իրականացվել են էներգաարդյունավետության բարձրացմանը և ֆոտովոլտային համակարգերի տեղադրմանն ուղղված երեք մեծ ցուցադրական ծրագրեր։ Միևնույն ժամանակ, ավելի հավակնոտ թիրախ է սահմանվել մինչև 2030թ. ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման համար՝ 30%-ից դարձնելով 35% նվազեցում։ Այս գործընթացներին զուգահեռ, ԵՄ-ն ավելացրել է նաև իր կողմից տրամադրվող ֆինանսավորումը, մի շարք գործիքներ են ներդրել տեղական բնակչության համար, ինչպես նաև վեր են հանվել ՏԻՄ-երի և բնակչության կարիքները»,-ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ հայտնել է Հայաստանում ԵՄ պատվիրակության Միջազգային օգնության և համագործակցության պատասխանատու Անդրեա Բաջիոլին։ Նա կարևորել է նմանօրինակ համաժողովների կազմակերպումը, ինչը հնարավորություն կընձեռի բարելավելու համայնքների փորձագիտական կարողությունները և կնպաստի տեղեկատվության ու փորձի փոխանակմանը։

Հայաստանում «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության ազգային համակարգողն է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

«Դաշնագրի անդամ դառնալը համայնքներին հնարավորություն է ընձեռում, համապատասխան ընթացակարգեր անցնելու պարագայում, ստանալ տարբեր կազմակերպությունների և հիմնադրամների կողմից տրամադրվող տեխնիկական և ֆինանսական աջակցություն: Հետևաբար համայնքներին կոչ ենք անում ակտիվ լինել և միանալ նախաձեռնությանը։ Էներգետիկ ռազմավարություն մշակելով՝ ըստ էության համայնքները մշակում են համայնքի զարգացման ընդհանուր տեսլականը»,-իր խոսքում նշել է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ՝ Աշոտ Գիլոյանը։

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի աջակիցն ու գործընկերն է Հայաստանի համայնքների միությունը։ «Շատ համայնքների համար այս ոլորտը դառնում է դրոշակակիր, և սա հնարավորություն է տալիս, որ համայնքներն իսկապես մտածեն կյանքի որակի փոփոխության մասին իրենց բնակիչների համար։ Այս ոլորտում գործունեությունը նշանակում է ընտրություն կատարել, թե ինչպիսի ներկա ու ինչպիսի ապագա է տեսնում համայնքն իր բնակչության համար։ Մեր համայնքները նման ծրագրերի իրականացմամբ ձեռք են բերում կարողություններ։ Իրականում կարելի է ընդհանուր վարչարարական մեթոդներով համայնքի ռազմավարական ծրագրեր մշակել, բայց նպատակն է կոնկրետ այս ոլորտում նպատակներ, խնդիրներ սահմանելով, կարողություններ, հմտություններ զարգացնելով, առանձին դեպքերում դոնորական կամ կառավարության տված միջոցներով ծրագրեր իրականացնել, ինչը ուժեղացնում է համայնքի կարողությունները։ Համայնքներն ընդունակ են դառնում իրացնել ֆինանսական ավելի շատ կարողություններ, ինչն այսօր պակասում է մեր համայնքներին», նշել է Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը։

«Մենք վստահ ենք, որ Հայաստանի համայնքները տեղական մակարդակում փոփոխությունների համար կարևոր շարժիչ ուժ ունեն՝ հատկապես, երբ խոսում ենք կայուն և կանաչ ապագայի հասնելու մասին։ Համայնքն այն վայրն է, որտեղ կարող են տեղի ունենալ գործնական և բովանդակային բարեփոխումներ համայնքի բնակիչների համար՝ ներառյալ էներգետիկայի ոլորտը», վստահեցրել է ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագրի ղեկավարի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Միքայել Մաթոսեանը։ Նա հավելել է, որ  ծրագիրն աշխատում է ՀՀ կառավարության և էներգետիկ բնագավառի այլ շահառուների հետ՝ ՀՀ էներգետիկ անկախության ու անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով։

Արտեմ Խարազյանը, «Քաղաքապետերի Դաշնագիր՝ Արևելք» ծրագրի փորձագետը Հայաստանում, համաժողովի մասնակիցներին ներկայացրել է ծրագրի հիմնական նպատակները, 2021թ.-ից ի վեր իրականացված աշխատանքները և ծրագրի շրջանակներում առաջիկայում սպասվող միջոցառումներն ու գործողությունները։

Կայուն համայնքային էներգետիկ համաժողովի ընթացքում քննարկվել են բազմաթիվ թեմաներ, այդ թվում՝ ՀՀ կառավարության աջակցությունը համայնքներին, համայնքային էներգետիկ պլանավորմանն ու կառավարմանը, համայնքի կարողությունների զարգացման կարիքների գնահատմանը,  քաղաքային զարգացման մարտահրավերներին առնչվող հարցեր։

 ****

«Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնությունը եվրոպական հիմնական կամավոր շարժում է, որը տեղական իշխանություններին ներգրավում է կայուն էներգետիկ և կլիմայական քաղաքականության մշակման և իրականացման գործընթաց: 2008 թվականին իր մեկնարկից ի վեր նախաձեռնությունն աստիճանաբար վերածվել է համաշխարհային համայնքային շարժման՝ տարածվելով նախ դեպի Եվրոպայի արևելյան, ապա հարավային հարևան երկրներ:

Դաշնագրին անդամակցող ՏԻՄ-երը կամավոր հանձնառություն են ստանձնում մշակել և իրականացնել տեղական մակարդակով գործողություններ, որոնք կնպաստեն կլիմայական մարտահրավերների հաղթահարմանը և համայնքների

կայուն զարգացմանը: Մասնավորապես, համայնքները պարտավորվում են մինչև 2030 թվականը նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումներն իրենց տարածքում առնվազն 30%-ով (հիմնականում էներգաարդյունավետության բարձրացման և վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործման միջոցով), ինչպես

նաև բարձրացնել համայնքների դիմակայունությունը՝ հարմարվելով կլիմայի փոփոխության անբարենպաստ ազդեցություններին։

Այս հանձնառությունները վերածվում է կոնկրետ միջոցառումների և ծրագրերի՝ Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագրի իրականացման միջոցով, որը ներառում է ռազմավարություններ և

հիմնական գործողություններ, որոնք տեղական իշխանությունները մտադիր են ձեռնարկել:

Ներկայումս Հայաստանում Դաշնագրին անդամակցում է 30 համայնք, որոնցից 12-ը արդեն մշակել են իրենց գործողության ծրագրերը:

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելքը» ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագիր է, որի նպատակն է ներկայացնել և աջակցել ԵՄ-ի այս կլիմայական և էներգետիկ նախաձեռնությունը Արևելյան գործընկերության երկրներում: Ծրագիրն աջակցում է տեղական իշխանություններին կայուն էներգետիկ քաղաքականության իրականացման, էներգետիկ անվտանգության ապահովման և կլիմայի փոփոխության մեղման և հարմարվողականության գործում:

 ****

ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը միավորում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, մասնավոր ընկերություններին, ծրագրերին, ՀԿ-ներին, համայնքների բնակիչներին և այլ շահառուներին՝ կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության, ինչպես նաև էներգետիկ աղքատության հաղթահարմանն ուղղված նախաձեռնությունների և միջոցառումների խթանման համար՝ հանուն մաքուր, անվտանգ և կայուն զարգացման:

Շաբաթվա ընթացքում աշխարհի 60 երկրներում ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնությանն անդամակցող ավելի քան 10.000 համայնքներ, ինչպես նաև գործընկերներ և շահառուներ, կազմակերպում են իրազեկության բարձրացման և կարողությունների ամրապնդման տարբեր միջոցառումներ (Էներգիայի օրեր):

Հայաստանի համայնքների միություն

 


NEWS

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում
ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում

20:53

01 04 2024

Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...

Country-specific training on “Establishment of Municipal Energy Management System (EnMS) and Appointment of Energy Managers” was held in Yerevan
Country-specific training on “Establishment of Municipal Energy Management System (EnMS) and Appointment of Energy Managers” was held in Yerevan

12:37

07 12 2023

Country-specific training on “Establishment of Municipal Energy Management System (EnMS)...

Violence against local and regional elected representatives: a threat to our democracies
Violence against local and regional elected representatives: a threat to our democracies

10:04

01 11 2023

An extremely unpleasant experience for those on the receiving end, verbal abuse and physical...

Elections to the Council of Elders of Yerevan: Congress welcomes successful efforts to ensure a well-administered and transparent ballot
Elections to the Council of Elders of Yerevan: Congress welcomes successful efforts to ensure a well-administered and transparent ballot

13:26

30 10 2023

The Congress of Local and Regional Authorities of the Council of Europe adopted a  report...