
Երևանում անցկացվեց հաղորդակցության երրորդ ուսուցողական սեմինարը Քաղաքապետերի դաշնագրին անդամակցող համայնքների ներկայացուցիչների համար
02.06.2025
Մայիսի 29-30-ին Երևանում անցկացվեց «Շահառուների ներգրավման ոլորտում համայնքների կարողությունների զարգացում՝ հաղորդակցության հմտությունների, ֆոտոլրագրության տեխնիկայի, ինչպես նաև արհեստական բանականության օգնությամբ բովանդակության ստեղծման հնարավորությունների զարգացման միջոցով» խորագրով ուսուցողական սեմինարը։ Այն «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից կազմակերպված երրորդ նման միջոցառումն է՝ 2023 թվականից ի վեր։
Միջոցառմանը մասնակցեցին Հայաստանում Դաշնագրին անդամակցող մոտ 15 համայնքների ՏԻՄ-երի ներկայացուցիչներ:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը ողջույնի խոսքում կարևորեց կարողությունների զարգացման այսպիսի սեմիներիների կազմակերպումը և հորդորեց համայնքերին ակտիվ մասնակցություն ունենալ։
«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ազգային փորձագետ Արտեմ Խարազյանը ներկայացրեց ծրագրի առաջընթացը և սեմինարի մասնակիցներին վստահեցրեց՝ սեմինարի թեմատիկան կազմվել է՝ հաշվի առնելով նաև նրանց առաջարկությունները։
Դաշնագրի ստորագրողների և շահառուների հաղորդակցությանն կարողությունների զարգացումը շարունակում է մնալ ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ռազմավարության կարևորագույն բաղադրիչը։
Ինչպես նախորդ տարիներին, 2025 թվականին անցկացված սեմինարը նպատակ ուներ խթանել նախաձեռնությունը Հայաստանում, ապահովել ծրագրի վերաբերյալ տեղեկատվության ճշգրիտ ներկայացումը և զարգացնել համայնքային մասնագետների հաղորդակցման հմտություններն, այդպիսով նպաստելով տարբեր շահառուների ավելի ակտիվ ներգրավվածությանը Դաշնագրի շրջանակներում համայնքների հանձնառությունների իրականացման գործընթացներում:
Սեմինարի առավելագույն արդյունավետությունը և մասնակիցների կարիքներին համապատասխանությունն ապահովելու նպատակով միջոցառման թեմաները և օրակարգն որոշվել են՝ հաշվի առնելով համայնքապետարանների ներկայացուցիչների կողմից առցանց հարցման միջոցով արված առաջարկները, ինչպես նաև նախորդ դասընթացների մասնակիցների՝ հարցաթերթիկների միջոցով ներկայացված մեկնաբանությունները:
Միաժամանակ, որպես դասընթացավարներ ընտրվել էին համապատասխան ոլորտներում մեծ մասնագիտական փորձ ունեցող, ինչպես նաև լավ դասավանդման հմտություններ ունեցող մասնագետներ, ինչը նույնպես նպաստեց ներկայացվող ուսուցողական նյութերի արդյունավետ ընկալմանը:
Հիմնվելով 2023 և 2024 թվականների դասընթացների փորձի վրա՝ 2025 թվականին ծրագիրը ներառեց հետևյալ հիմնական թեմաները.
Նվարդ Մելքոնյան. հասարակայնության հետ կապերի փորձագետ
Դաշնագրի ստորագրողների արդյունավետ հաղորդակցությունը շահառուների հետ.
Կոնֆլիկտային հաղորդակցություն, աշխատանք և հաղորդակցություն «դժվար մարդկանց» հետ.
Գրավոր հաղորդակցության գաղտնիքները՝ էլեկտրոնային նամակներ, հաղորդագրություններ և բովանդակություն
Արթուր Պապյան. թվային անվտանգության և մեդիա խորհրդատու
Արհեստական բանականության գործիքներ համայնքապետարանների կողմից գրավիչ բովանդակություն ստեղծելու համար.
Նոր գործիքներ և արհեստական բանականության զարգացման միտումներ.
Խմբային աշխատանք. ԱԲ գործիքների կիրառումը համայնքներում՝ ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա տեղեկատվական արշավի մշակման և համայնքային միջոցառումների տարբեր ձևաչափերի ստեղծման նպատակով.
Գևորգ Պերկուպերկյան. լուսանկարիչ
Լուսանկարչական տեխնիկայի տիրապետում ավելի լավ հաղորդակցության համար. արտահայտչամիջոցներ՝ ըստ միջավայրի և լուսանկարչության նպատակի:
Հրավիրված խոսնակների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ միջոցառումն անցկացվեց ինտերակտիվ եղանակով՝ լսարանի ակտիվ մասնակցությամբ և բազմաթիվ քննարկումներով: Միջոցառման ընթացքում տրված բազմաթիվ հարցերը ոչ միայն արտացոլում էին լսարանի հետաքրքրությունը ներկայացված թեմաների նկատմամբ, այլև ստեղծում էին ավելի արդյունավետ ուսումնական միջավայր:

00:14
29 04 2026
Le maire d’Erevan et président de l’Union des communautés...

22:30
22 04 2026
Le directeur exécutif de l’Union des communautés d’Arménie,...


23:58
09 04 2026
Une délégation du Congrès des pouvoirs locaux et régionaux du...

22:04
09 04 2026
Armen Galjyan, chef de la délégation arménienne au Congrès des...

19:23
29 03 2026
Du 31 mars au 2 avril, Strasbourg accueillera la 50e session anniversaire du Congrès des...
22
Nov
26
Oct
25
Oct