
ՏԻՄ-ՔՀԿ սեմինար քննարկում՝ Վանաձորում
21.12.2018
Դեկտեմբերի 21-ին՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ ՏԻՄ-ՔՀԿ սեմինար քննարկում՝ «Համայնքների զարգացման հեռանկարային մաստեր պլանների մշակման անհրաժեշտությունը և արդյունավետության գնահատման մոտեցումները. hամայնքների զարգացման համապարփակ ռազմավարությունը և արդյունավետության գնահատման մոտեցումները» թեմայով։
Միջոցառումը վարեց Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը:
Միջոցառման նպատակն է նպաստել ՏԻՄ-երին ու ՀԿ-ներին մտնել երկխոսության մեջ և հետագայում էլ ռազմավարական պլանները մշակելիս գնալ համաքայլ:
Փորձագետ Արտակ Երգենյանի և կլոր սեղանի 20-ից ավելի մասնակիցների ներգրավմամբ ինտերակտիվ քննարկումներ ծավալվեցին Հայաստանի համայնքների զարգացման հեռանկարային մաստեր պլանների մշակման անհրաժեշտության և արդյունավետության գնահատման մոտեցումների, համայնքների զարգացման համապարփակ ռազմավարության և արդյունավետության գնահատման մոտեցումների վերաբերյալ:
Ներկայացվեցին աշխարհի տարբեր երկրների փորձից օրինակներ: Ակտիվ բանավեճ ծավալվեց ՀԿ-ների ու ՏԻՄ-երի ներկայացուցիչների միջև: ՏԻՄ-երն ու ՀԿ-ները ներկայացրին իրենց խնդիրները:
Էմին Երիցյանը շեշտեց այն, որ ՏԻՄ-երն ու ՀԿ-ները մեկը մյուսի կարիքն ունեն:
ՏԻՄ-երի ներկայացուցիչները մտահոգություն հայտնեցին, որ ռազմավարական պլանները թղթի վրա են մնում, Էմին Երիցյանն ասաց՝ նաև մտածողության փոփոխություն է պետք: Ըստ նրա՝ նախկին խորհրդարյին ռազմավարությունից անցում պիտի կատարվի ավելի արդիական մոտեցումների: Էմին Երիցյանը ներկայացրեց որոշ հաջողված համայնքների փորձից օրինակներ և կարծիք հայտնեց, որ այդ փորձը կարելի է օգտագործել:

12:29
27 05 2026
Le 27 mai, un atelier organisé dans le cadre du programme « Développement...

01:09
22 05 2026
Armen Harutyunyan, directeur général de l’Association des Communes...

17:34
20 05 2026
La délégation arménienne participe à la conférence de haut...

23:31
18 05 2026
Le directeur exécutif de l’Union des communautés d’Arménie,...

12:42
14 05 2026
Le directeur exécutif de l’ Union des communautés d’Arménie ,...

15:00
12 05 2026
Armen Harutyunyan, directeur général de l’ Union des communautés...
22
Nov
26
Oct
25
Oct