
Տեղի ունեցավ ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նիստը
10.12.2019
Դեկտեմբերի 5-ին տեղի ունեցավ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նիստը: Նիստին մասնակցեցին Կոալիցիայի Կառավարման խորհրդի անդամներ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ, Կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը, «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ ներկայացուցիչ, կառավարման խորհրդի նախագահ Արկադի Սահակյանը, «Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիա» ՀԿ ներկայացուցիչ Լիլիթ Չիչոյանը, «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանը:
Նիստին մասնակցեց նաև Կոալիցիայի Կառավարման խորհրդի անդամ Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը:
Հայաստանի համայնքների միությունը մեծ փորձառություն և դերակատարություն ունի կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրերում: Կազմակերպությունն ունի առանցքային դերակատարություն Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում ծրագրում:
ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նիստին ներկայացվեց Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի 2019-2023թթ. Ռազմավարական պլանի վերջնական տարբերակը, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի վեբ կայքը, Միջազգային հակակոռուպցիոն օրվան` դեկտեմբերի 9-ին նվիրված միջոցառման կազմակերպչական հարցեր, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամության ինստիտուտի զարգացման հանձնաժողովի աշխատանքները, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի Հայաստանում անցումային արդարադատության հարցով հանձնաժողովի աշխատանքները և այլ հարցեր:

01:09
22 05 2026
Armen Harutyunyan, directeur général de l’Association des Communes...

17:34
20 05 2026
La délégation arménienne participe à la conférence de haut...

23:31
18 05 2026
Le directeur exécutif de l’Union des communautés d’Arménie,...

12:42
14 05 2026
Le directeur exécutif de l’ Union des communautés d’Arménie ,...

15:00
12 05 2026
Armen Harutyunyan, directeur général de l’ Union des communautés...

00:14
29 04 2026
Le maire d’Erevan et président de l’Union des communautés...
22
Nov
26
Oct
25
Oct