
Կարևոր է երկխոսությունը տեղական և կենտրոնական իշխանությունների միջև տեղական ինքնակառավարման մարմինների ասոցիացիաների միջոցով. ԵԽ Կոնգրեսի նախագահ
15.12.2021
Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ Կոնգրես) նախագահ Լինդերտ Վերբիկը դեկտեմբերի 14-ին անցկացվող ԵՄ Արևելյան գործընկերության տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնֆերանսի (CORLEAP) 10-րդ տարեկան ժողովի ընթացքում հայտնել է՝ ապակենտրոնացման գործընթացն արդեն ընթացքի մեջ է ԵԽ անդամ երկրներում:
Կոնգրեսի նախագահը կարևորել է երկխոսությունը տեղական և կենտրոնական իշխանությունների միջև տեղական ինքնակառավարման մարմինների ասոցիացիաների միջոցով: Իր ելույթում Լինդերտ Վերբիկը մասնավորապես նշել է. «Մենք Կոնգրեսում հենց համայնքներից ենք լսում տեղական իշխանություններին առնչվող մարտահրավերների մասին: Բոլոր այդ մարտահրավերները հաղթահարելու համար մեզ պետք է ավելի մեծ ապակենտրոնացում, տեղական իշխանությունների հետ համագործակցության միջոցով պետք է կարողանանք ապահովել թափանցիկության, քաղաքացիական մասնակցության և հաշվտվողականության վրա հիմնված բաց կառավարում:

00:14
29 04 2026
Le maire d’Erevan et président de l’Union des communautés...

22:30
22 04 2026
Le directeur exécutif de l’Union des communautés d’Arménie,...


23:58
09 04 2026
Une délégation du Congrès des pouvoirs locaux et régionaux du...

22:04
09 04 2026
Armen Galjyan, chef de la délégation arménienne au Congrès des...

19:23
29 03 2026
Du 31 mars au 2 avril, Strasbourg accueillera la 50e session anniversaire du Congrès des...
22
Nov
26
Oct
25
Oct