Ցանցային հաղորդակցության թեմայով վեբինարները շարունակվում են․ տասնակ համայնքների մամուլի քարտուղարներ ծանոթացան հաղորդակցության նոր գործիքների

Ցանցային հաղորդակցության թեմայով վեբինարները շարունակվում են․ տասնակ համայնքների մամուլի քարտուղարներ ծանոթացան հաղորդակցության նոր գործիքների

31.03.2023

Հայաստանի համայնքների միության նախաձեռնությամբ շարունակվում են «Ցանցային հաղորդակցության գործիքներ․իրավիճակի գնահատում և անհրաժեշտ գործողությունների իրականացում» թեմայով վեբինարները համայնքների հաղորդակցության պատասխանատուների, մամուլի քարտուղարների համար:

Մարտի 30-ին տեղի ունեցած վեբինարի ընթացքում Հայաստանի համայնքների միության հաղորդակցության պատասխանատու Տաթևիկ Հարությունյանը մասնակիցներին ներկայացրել է YouTube-ում աշխատանքի առանձնահատկությունները, լավագույն գործիքները YouTube-ի համար։

Վեբինարի շարքի նպատակն է քննարկել հաղորդակցության ներկայիս միտումները, սոցցանցերում աշխատանքի առանձնահատկությունները, ներկայացնել առկա գործիքները սոցիալական ցանցերում գրագետ և արդյունավետ աշխատանքի համար  և համայնքային էջերի օրինակով հասկանալ առկա խնդիրներն ու հետագա անելիքները, ինչպես նաև ստեղծել հարթակ միմյանց փորձի ներկայացման և քննարկման համար։

Այս վեբինարի ընթացքում իրենց համայնքային էջերի մասին տեղեկություններ են ներկայացրել Գյումրի և  Նաիրի համայնքների մամուլի քարտուղարները։

Գյումրի համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանը ներկայացրել է համայնքի ֆեյսբուքյան պաշտոնական էջն, պաշտոնական, կայքն ու յութուբյան ալիքը, դիտելիության ցուցանիշներ, այս հարթակներում աշխատանքի կազմակերպման առանձնահատկությունները։ Նաև ներկայացվել է վերլուծություն համայնքային էջի թիրախային լսարանի, ինչպես նաև օգտատերերի հետ աշխատանքի վերաբերյալ։

Նաիրի համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Ջեմմա Սարդարյանը ներկայացրել է Նաիրի խոշորացված համայնքի պաշտոնական կայքէջն ու ֆեյսբուքյան էջը, ինչպես նաև համայնքի վարչական շրջանների պաշտոնական էջերն ու հարակից այլ էջեր։ Ներկայացրել է աշխատանքի կազմակերպման առանձնահատկությունները խոշորացված համայնքի պաշտոնական էջում և վարչական շրջանների էջերում։ Նաև հայտնել է թվային և որակական ցուցանիշներ համայնքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջի հետևորդների մասին։

«Ասպարեզ» կայքի խմբագիր և լրագրող Անի Մկրտչյանը ներկայացրել է իր դիտարկումները կապված համայնքների կայքէջերի և ֆեյսբուքյան էջերի հետ։ Նա հայտնել է, որ իրենց մոնիտորինգի արդյունքները ցույց են տալիս՝ կան ընդհանուր խնդիրներ, սխալներ, որոնք բնորոշ են բոլոր համայնքների կայէջերին և ֆեյսբուքյան էջերին։ Այս տեսանկյունից նկատել է՝ համայնքային էջերում բոլոր շնորհավորանքները և տեղեկությունները տրվում են նույն մեթոդով՝ պաշտոնական տարբերակով, մինչդեռ ունենք լսարան, որն ավելի շատ է կառչած սոցցանցերից և այլ պահանջներ է ներկայացնում։ Ուստի ըստ փորձագետի՝ պետք է վերանայել տեղեկատվության մատուցման ձևերը։ Օրինակ՝ առաջարկել է ավելի շատ օգտագործել ինֆոգրաֆիկաներ, ներառել մուլտիմեդիոն նյութեր։ Նաև նշել է, որ խնդիրներից է այն, որ չկա հատուկ մեթոդաբանություն համայնքների ֆեյսբուքյան էջերի հետ կապվելու․ օրինակ՝ շատ դեպքերում չեն գործում այդ էջերում նշված հեռախոսահամարները և այլն։ Անի Մկրտչյանը նաև կարևորել է համայնքների լրատվության բաժնի աշխատակիցների վերապատրաստումները, քանի որ թեպետ սոցիալական մեդիան զարգանում է, այդ աշխատակիցների առաջ դրված ժամանակակից մեթոդները փոխվել են, բայց ոչ վերապատրաստումներ են նրանց համար կատարվում, ոչ էլ աշխատավարձի վերանայում է եղել։

Այնուհետև հարցուպատասխանի ժամանակ վեբինարի մասնակիցները տարատեսակ հարցեր են հղել փորձագետին՝ կապված ֆեյսբուք սոցիալական ցանցում աշխատանքի առանձնահատկությունների, ֆեյսբուքյան օգտատերերի հետ աշխատանքի հետ և այլն։

Նշենք, որ վեբինարների շարքը կլինի շարունակական, որոնցից յուրաքանչյուրի ընթացքում երկուական համայնքների ներկայացուցիչներ կներկայացնեն իրենց համայնքային ֆեյսբուքյան էջերը, պաշտոնական կայքէջերը, իրենց աշխատանքի սկզբունքները։ Այնուհետև հրավիրված փորձագետը կարծիք կհայտնի համայնքային էջերի վերաբերյալ, որոշ խորհուրդներ կտա համայնքային ֆեյսբուքյան էջերը վարող մասնագետներին։

 


NEWS

Tigran Avinyan participe à Tokyo à l’événement G-NETS / SusHi Tech Tokyo 2026
Tigran Avinyan participe à Tokyo à l’événement G-NETS / SusHi Tech Tokyo 2026

00:14

29 04 2026

Le maire d’Erevan et président de l’Union des communautés...

Réunion au sein de l’Inspection
Réunion au sein de l’Inspection

22:30

22 04 2026

Le directeur exécutif de l’Union des communautés d’Arménie,...

Réunion à la GIZ
Réunion à la GIZ

16:58

20 04 2026

Armen Harutyunyan, directeur exécutif de l’Union des communautés...

Le Congrès du Conseil de l’Europe examine l’application de la Charte européenne de l’autonomie locale en Arménie
Le Congrès du Conseil de l’Europe examine l’application de la Charte européenne de l’autonomie locale en Arménie

23:58

09 04 2026

Une délégation du  Congrès des pouvoirs locaux et régionaux du...

Ouverture de la 50e Session Anniversaire du Congrès du CdE à Strasbourg : l'Arménie représentée par une délégation renouvelée
Ouverture de la 50e Session Anniversaire du Congrès du CdE à Strasbourg : l'Arménie représentée par une délégation renouvelée

19:23

29 03 2026

Du 31 mars au 2 avril, Strasbourg accueillera la 50e session anniversaire du Congrès des...