Ցանցային հաղորդակցության հմտությունների բարելավմանն ուղղված ևս մեկ վեբինար՝ համայնքների հաղորդակցության պատասխանատուների համար

Ցանցային հաղորդակցության հմտությունների բարելավմանն ուղղված ևս մեկ վեբինար՝ համայնքների հաղորդակցության պատասխանատուների համար

11.05.2023

Հայաստանի համայնքների միության նախաձեռնությամբ մայիսի 11-ին անցկացվել է «Ցանցային հաղորդակցության գործիքներ․իրավիճակի գնահատում և անհրաժեշտ գործողությունների իրականացում» թեմայով ևս մեկ վեբինար համայնքների հաղորդակցության պատասխանատուների, մամուլի քարտուղարների համար:

Մայիսի 11-ին տեղի ունեցած վեբինարի ընթացքում Հայաստանի համայնքների միության հաղորդակցության պատասխանատու Տաթևիկ Հարությունյանը մասնակիցներին ներկայացրել է հանրային հաղորդակցության գործունեության մեթոդներին, հաղորդակցության գործիքներըին՝ ըստ նպատակային լսարանների, համայնքեր-ԶԼՄ-ներ գրագետ և արդյունավետ համագործակցությանն առնչվող թեմաների մասին տեղեկատվություն։ Վեբինարի շարքի նպատակն է քննարկել հաղորդակցության ներկայիս միտումները, սոցցանցերում աշխատանքի առանձնահատկությունները, ներկայացնել առկա գործիքները սոցիալական ցանցերում գրագետ և արդյունավետ աշխատանքի համար  և համայնքային էջերի օրինակով հասկանալ առկա խնդիրներն ու հետագա անելիքները, ինչպես նաև ստեղծել հարթակ միմյանց փորձի ներկայացման և քննարկման համար։

Այս վեբինարի ընթացքում իրենց համայնքային էջերի մասին տեղեկություններ են ներկայացրել Սևան, Բյուրեղավան և Բերդ համայնքների ներկայացուցիչները։

Սևան համայնքի աշխատակազմի քարտուղար Արմենուհի Ղուկասյանը ներկայացրել է համայնքի ֆեյսբուքյան պաշտոնական էջը, պաշտոնական կայքէջն ու յութուբյան ալիքը, դիտելիության ցուցանիշներ, էջերի թարմացման պարբերականություն և այլ հարցեր։

Բյուրեղավան համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Մերի Կարապետյանը ներկայացրել է Բյուրեղավան համայնքի պաշտոնական կայքէջն ու ֆեյսբուքյան էջը, ինչպես նաև աշխատանքի կազմակերպման առանձնահատկությունները, այդ թվում այն խորագրերը, որոնց ներքո լուսաբանվում են համայնքային լուրերը։ Ներկայացվել են նաև տվյալներ էջերի դիտելիության, լսարանների հետ կապված։

Բերդ համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Հասմիկ Գյոզալյանը ներկայացրել է համայնքի ներկայացվածությունը սոցիալական ցանցերում, ինչպես նաև խոշորացված համայնքի վարչական շրջանների հետ աշխատանքի կազմակերպման առանձնահատկությունները։

«Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արման Ղազարյանն իր դիտարկումներն է ներկայացրել համայնքային էջերի հետ կապված՝ մասնավորապես լուսանկարների, տեքստերի հետ աշխատանքը, համայնքի հաշվետվողականությունն ապահովող բովանդակության ներկայացումը, սոցիալական ցանցերում համայնքային էջերի բովանդակության համալրումը և այլն։ Փորձագետի հետ հարցուպատասխանի ընթացքում համայնքի ներկայացուցիչները հարցեր են հղել կապված սոցիալական ցանցերում էջերի անվտանգության, տեղադրվող մեդիաբովանդակության և այլ հարցերի հետ կապված։

Նշենք, որ վեբինարները շարունակական են։


NEWS

Tigran Avinyan participe à Tokyo à l’événement G-NETS / SusHi Tech Tokyo 2026
Tigran Avinyan participe à Tokyo à l’événement G-NETS / SusHi Tech Tokyo 2026

00:14

29 04 2026

Le maire d’Erevan et président de l’Union des communautés...

Réunion au sein de l’Inspection
Réunion au sein de l’Inspection

22:30

22 04 2026

Le directeur exécutif de l’Union des communautés d’Arménie,...

Réunion à la GIZ
Réunion à la GIZ

16:58

20 04 2026

Armen Harutyunyan, directeur exécutif de l’Union des communautés...

Le Congrès du Conseil de l’Europe examine l’application de la Charte européenne de l’autonomie locale en Arménie
Le Congrès du Conseil de l’Europe examine l’application de la Charte européenne de l’autonomie locale en Arménie

23:58

09 04 2026

Une délégation du  Congrès des pouvoirs locaux et régionaux du...

Ouverture de la 50e Session Anniversaire du Congrès du CdE à Strasbourg : l'Arménie représentée par une délégation renouvelée
Ouverture de la 50e Session Anniversaire du Congrès du CdE à Strasbourg : l'Arménie représentée par une délégation renouvelée

19:23

29 03 2026

Du 31 mars au 2 avril, Strasbourg accueillera la 50e session anniversaire du Congrès des...