Կորոնավիրուսի կանխարգելման ի՞նչ միջոցառումներ են իրականացվում Գավառ համայնքում. մանրամասնում է համայնքի ղեկավարը

Կորոնավիրուսի կանխարգելման ի՞նչ միջոցառումներ են իրականացվում Գավառ համայնքում. մանրամասնում է համայնքի ղեկավարը

26.03.2020

Հայաստանի համայնքների միությունն ամենօրյա գրաֆիկով ներկայացնում է, թե ինչ իրավիճակ է տիրում ՀՀ համայնքներում: «Համայնքներն արտակարգ դրության ժամանակ» խորագրի ներքո իրականացվող նախաձեռնության շրջանակներում ներկայացնում ենք տեղեկություններ Գավառ համայնքում կորոնավիրուսի կանխարգելման համար իրականացվող աշխատանքների վերաբերյալ:

Մանրամասներ է ներկայացնում  Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը:

-Այս օրերին ինչպե՞ս է ընթանում համայնքային կյանքը Գավառում:

-Վերջին տասնօրյակում երկրի մակարդակով կորոնավիրուսային վարակի բերովի դեպքով և ռիսկի գործոնով պայմանավորված՝ Գավառ համայնքում կյանքն ընթանում է բնականոն հունով՝ իհարկե իրազեկման և կանխարգելման միջոցառումների իրականացմամբ: Համայնքում խուճապային իրավիճակ չկա, բնակիչներին պարբերաբար տեղեկացվում է համայնքում իրականացվող կանխարգելիչ միջոցառումների մասին և ապահովվում նրանց իրազեկումը:

-Համայնքում ի՞նչ միջոցառումներ են իրականացվում կորոնավիրուսի կանխարգելման համար:

-Երկրում արտակարգ դրության հետ կապված՝ կորոնավիրուսի վարակի տարածումը կանխելու նպատակով Գավառում իրականացվում են իրազեկման և կանխարգելման միջոցառումներ.  համայնքի ղեկավարի 13.03.2020թ. N 29Ա կարգադրությամբ ձևավորվել է աշխատանքային խումբ, որում ներգրավված են համայնքին ենթակա կազմակերպությունների, հանրակրթական դպրոցների, առողջապահական, սննդի և սպասարկման ոլորտների ղեկավարներ, ավագանու անդամներ: Մշակվել է գործողությունների պլան, ըստ որի՝ կազմակերպվում են կանխարգելիչ միջոցառումներ. դրանց շրջանակներում տեղեկատվական թեթիկներ են բաժանվել համայնքում գործող տնտեսվարող սուբյեկտներին, համայնքային ենթակայության կազմակերպություններին և բնակիչներին: Ախտահանվում են բազմաբնակարան շենքերի, բուժհաստատությունների, տնտեսվարող սյուբյեկտների մուտքերը: Աշխատանքային խմբի  անդամների կողմից պարբերաբար շրջայցեր են կատարվում սննդի արտադրանքի և վաճառքի կետեր՝ առկա վիճակը ուսումնասիրելու և կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ իրազեկելու նպատակով: Միջհամայնքային եւ քաղաքային երթուղին սպասարկող կազմակերպության կողմից պարբերաբար ախտահանվում է հանրային տրանսպորտը: Կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում նաև Գավառի համայնքապետարանում: Բնակիչները համայնքապետարան մտնելիս հնարավորություն ունեն ախտահանելու ձեռքերը, իսկ նրանց սպասարկող աշխատակազմը համապատասխան պարագաներով կազմակերպում է իր գործունեությունը:

Ձեռնարկվող կանխարգելիչ միջոցառումների մասին պարբերաբար տեղեկատվություն է տրամադրվում համայնքային ենթակայության կազմակերպություններին, համայնքի տարածքում գործող տնտեսվարող սյուբեկտներին և համայնքի ազգաբնակչությանը:

-Ի՞նչ ռեժիմով է աշխատում համայնքապետարանը արտակարգ դրության պայմաններում:

-Համայնքապետարանն աշխատում է ոչ ամբողջական աշխատանքային գրաֆիկով. աշխատակիցներն իրենց գործունեությունը կազմակերպում են պարետի համապատասխան ցուցումների համաձայն: Նվազագույնի են հասցվել քաղաքացիների  հետ շփումները և թղթային տարբերակով փաստաթղթերի շրջանառությունը:

-Համայնքն այս պահին հատկապես ո՞ր հարցում օգնության կարիք ունի:

-Այս պահին Գավառ համայնքը այս հարցում դեռևս աջակցության կարիք չունի:

-Ձեր գնահատմամբ՝ համայնքներն այսօր պատրա՞ստ են դիմակայելու կորոնավիրուսին:

-Կարծում եմ՝ այո:

 


NEWS

«ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի մրցույթների հաղթողների պարգևատրում՝ Վարդենիսում
«ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի մրցույթների հաղթողների պարգևատրում՝ Վարդենիսում

22:09

19 08 2025

Օգոստոսի 18-ին Վարդենիսի համայնքապետարանում տեղի ունեցավ «Քաղաքապետերի դաշնագիր՝...

Մարտունիում պարգևատրվեցին «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի միջոցառումների ակտիվ մասնակիցներն ու մրցույթների հաղթողները
Մարտունիում պարգևատրվեցին «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի միջոցառումների ակտիվ մասնակիցներն ու մրցույթների հաղթողները

21:36

19 08 2025

Օգոստոսի 18-ին Մարտունու համայնքապետարանում տեղի ունեցավ «Քաղաքապետերի դաշնագիր՝...

Պարգևատրման արարողություն՝ Գավառի համայնքապետարանում․ ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025
Պարգևատրման արարողություն՝ Գավառի համայնքապետարանում․ ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025

20:02

19 08 2025

Օգոստոսի 18-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից պարգևատրվեցին «ԵՄ...

Սևանում պարգևատրվեցին «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցները
Սևանում պարգևատրվեցին «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցները

15:11

19 08 2025

Սևան համայնքում օգոստոսի 18-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...

La réunion du Conseil de l’Union des Communes d’Arménie a eu lieu.
La réunion du Conseil de l’Union des Communes d’Arménie a eu lieu.

14:53

15 07 2025

Le 15 juillet, la réunion ordinaire du Conseil de l’Union des Communes...