Եվրոպայի Ռեգիոնների կոմիտեի և Կոնգրեսի բարձր մակարդակի խմբի հանդիպում

Եվրոպայի Ռեգիոնների կոմիտեի և Կոնգրեսի բարձր մակարդակի խմբի հանդիպում

31 01 2017 31 01 2017

2017թ. հունվարի 31-ին Փարիզի Եվրոպայի խորհրդի գրասենյակում տեղի կունենա Եվրոպայի ռեգիոնների կոմիտե-ԵԽ Կոնգրես բարձր մակարդակի խմբի հանդիպում: 

Եվրոպայի ռեգիոնների կոմիտե-ԵԽ Կոնգրես բարձր մակարդակի խմբի հանդիպում տեղի կունենա 2017թ. հունվարի 31-ին Փարիզի Եվրոպայի խորհրդի գրասսենյակում: Հանդիպումը հրավիրել է Կոնգրեսի նախագահը, որին մասնակցելու է Ռեգիոնների կոմիտեի նախագահ Մարկկու Մարկկուլան: Խումբը, որը հանդիպում է տարեկան մեկ անգամ, համաձայնեցնում է երկու կառույցների համագործակցության քաղաքական գիծը և թեմատիկ առաջնահերթությունները: Մասնակիցները  ընթացիկ հարցերի շուրջ քննարկում կանցկացնեն: Նրանք կուսումնասիրեն քաղաքական իրավիճակը տեղական և ռեգիոնալ մակարդակում, մասնավորապես ԵՄ հարևանության երկրներում: Կքննարկվեն համատեղ գործողությունները, ներառյալ՝ կոռուպցիայի դեմ պայքարը, որը Ռեգիոնների կոմիտեն և Կոնգրեսը իրենց առաջնահերթությունն են դարձրել 2017թ. փետրվարի 28-ին կայանալիք համատեղ համաժողովի կազմակերպման համար: