ԵԽ Կոնգրեսը պայքարում է «ֆեյք նյուզի» դեմ. նոր մարտահրավեր՝ տեղական իշխանությունների համար

ԵԽ Կոնգրեսը պայքարում է «ֆեյք նյուզի» դեմ. նոր մարտահրավեր՝ տեղական իշխանությունների համար

13.10.2021

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը մշակել է «Ֆեյք նյուզի» դեմ պայքարի քառամսյա հետազոտական ծրագիր: 

Նախագծի նպատակն է գիտական ուսումնասիրությունների միջոցով պարզել՝ ինչպես պայքարել կեղծ լուրերի դեմ, որոնք ուղղված են համայնքի ղեկավարներին և ավագանու անդամներին:

Հոկտեմբերի 8-ին տեղի ունեցավ ծրագրի բացման արարողությունը տեղի ունեցավ ծրագրի բացման արարողությունը: ԵԽ գլխավոր քարտուղար Անդրեաս Կիֆերը տեղեկացրեց՝ ուսումնասիրության արդյունքները պետք է նպաստեն քննարկումներին, թե ինչպես տեղական և տարածաշրջանային քաղաքական գործիչները կարող են դիմակայել նոր սպառնալիքներին, երբ դրանք ծագում և զարգանում են, ինչպես նաև անդրադառնան իրավական և տեխնիկական տեսանկյուններին

Վերջին տարիներին տեղական մակարդակում ընտրված պաշտոնյանարն ավելի շատ ն տուժեղ ատելության խոսքից և կեղծ լուրերին, որը հիմնականում տարածվումէ առցանց տիրույթում:

«Ֆեյք նյուզի» դեմ պայքարի քառամսյա հետազոտական նախագիծը կուսումնասիրի կեղծ լուրերի և ատելության խոսքի միտումները ու թե ինչ վնաս է այն հասցնում տեղական իշխանություններին, ինչպես են դրանք ազդում տեղական մակարդակում քաղաքական քննարկումների վրա: Այն ուսումնասիրելու է կեղծ լուրերի հայտնաբերման եղանակը, իրավական և տեխնիկական միջոցներն ու դրանց սահմանափակումները, ինչպես նաև բաց կառավարման ու բաց տվյալների առավելությունները:


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) 2024 թվականին կնշվի հունիսի 11-13-ը
ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) 2024 թվականին կնշվի հունիսի 11-13-ը

07:25

14 05 2024

Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable...

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում
ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում

20:53

01 04 2024

Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...