Հրազդանցի երիտասարդները փնտրում են համայնքային խնդիրների լուծման ուղիներ. կարողությունների զարգացման դասընթաց

Հրազդանցի երիտասարդները փնտրում են համայնքային խնդիրների լուծման ուղիներ. կարողությունների զարգացման դասընթաց

24.02.2020

Փետրվարի 23-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի տասնյակ երիտասարդներ մասնակցեցին ՏԻՄ-երում երիտասարդների ներգրավվածության, դրանց աշխատանքների մոնիտորինգի կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացի:

ՀՀ մարզեպերում կազմակերպվող դասընթացներն անցկացվում են Վիշեգրադի միջազգային հիմնադրամի (Սլովակիա) աջակցությամբ «Վ4-ը հանուն ՏԻՄ-երում երիտասարդների ներգրավման» ծրագրի շրջանակներում:

Այն իրականացնում է «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնը Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ:

Կոտայքի երիտասարդ քաղաքացիական ակտիվիստների համար անցկացված դասընթացին երիտասարդները խմբային աշխատանքի միջոցով փորձեցին վերհանել համայնքային խնդիրներն ու գտնել դրանց լուծման ճանապարհներ:

Ծրագրի նպատակն է երիտասարդներին ծանոթացնել տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը և դրանց վերահսկողության ուղղությամբ զարգացնել նրանց կարողությունները:


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում
ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում

20:53

01 04 2024

Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...

«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում
«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում

12:37

07 12 2023

Երևանում դեկտեմբերի 5-6-ին անցկացվել է «Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի...

ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը
ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը

10:04

01 11 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (ԵԽ Կոնգրես) մտահոգություն է...

ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը
ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը

13:26

30 10 2023

Ստրասբուրգում անցկացված Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ...