Տեղի է ունեցել EU4ASEP ծրագրի Ղեկավար կոմիտեի հանդիպումը

Տեղի է ունեցել EU4ASEP ծրագրի Ղեկավար կոմիտեի հանդիպումը

24.09.2021

Սեպտեմբերի 24-ին տեղի է ունեցել «Եվրոպական միությունը հանուն Հայաստանի կայուն էներգիայի» (EU4ASEP) ծրագրի Ղեկավար կոմիտեի հանդիպումը: Նիստին մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության , EU4ASEP ծրագրի, Հայաստանի համայնքների միության ներկայացուցիչներ, ՀՀ համայնքների աշխատակազմերի անդամներ, ծրագրի փորձագետներ:

Եվրոպական միությունը հանուն Հայաստանի կայուն էներգիայի (EU4ASEP) ծրագիրն իրականացնում է Էներգախնայողության աջակցման հիմնադրամը Հայաստանի համայնքների միության հետ համատեղ:

EU4ASEP ծրագրի ղեկավար կոմիտեի հանդիպման ժամանակ ողջույնի խոսքով հանդես է եկել ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի միջազգային համագործակցության պատասխանատու Անդրեա Բաջիոլին: EU4ASEP ծրագրի ղեկավար Աստղինե Պասոյանը ներկայացրել է ծրագրի կարգավիճակն ու առաջընթացը, հետագա քայլերը:

Հանդիպման ընթացքում Միության ներկայացուցիչը հաշվետվություն է ներկայացրել ծրագրի շրջանակում Ապարանում կատարված սոցիալական հետազոտության մեթոդաբանության, արդյունքների մասին: Տեղեկացվել է, որ Արթիկում սոցիալական այսպիսի հետազոտություն նախատեսվում է իրականացնել հոկտեմբերին: Հետազոտության նպատակն է պարզել՝ որքանով են համայնքներում տեղյակ՝ ինչ է էներգախնայողությունը, էներգաարդյունավետությունը, ինչ կարողություններ ունեն համայնքներն այս ոլորտում:

Հարցուպատասխանի փուլում քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են համայնքի և մյուս դերակատարների գործունեության թափանցիկությունը, արդյունավետությունը:

«Եվրամիությունը  հանուն Հայաստանի կայուն էներգետիկայի» ծրագրի շրջանակներում  Ապարան և Արթիկ համայնքներում  իրականացվում է վերականգնվող էներգետիկայի խթանման ծրագիր, որը մեկնարկել է 2018 թ-ից՝ երեք տարի ժամկետով:  
«
Եվրամիությունը հանուն Հայաստանի կայուն էներգետիկայի» ծրագիրն իրականացվում է Էներգախնայողության աջակցման հիմնադրամի և Հայաստանի համայնքների միության կողմից:
Ծրագրի շրջանակներում կիրականացվեն վերականգնվող էներգետիկայի խթանմանն ուղղված միջոցառումներ, որոնք կնպաստեն համայնքներում նոր մշակույթի, առևտրային նոր հարաբերությունների ձևավորմանն ու զարգացմանը:

 


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում
ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում

20:53

01 04 2024

Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...

«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում
«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում

12:37

07 12 2023

Երևանում դեկտեմբերի 5-6-ին անցկացվել է «Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի...

ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը
ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը

10:04

01 11 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (ԵԽ Կոնգրես) մտահոգություն է...

ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը
ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը

13:26

30 10 2023

Ստրասբուրգում անցկացված Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ...