Warning: file_put_contents(): Only 0 of 113 bytes written, possibly out of free disk space in /home/caa/inc/functions.php on line 104

Warning: file_put_contents(): Only 0 of 107 bytes written, possibly out of free disk space in /home/caa/inc/functions.php on line 104
Communities Association of Armenia

Անցկացվեց «Ապակենտրոնացում և տեղական տնտեսական զարգացում» տեղական ժողովրդավարության համաժողովը

Անցկացվեց «Ապակենտրոնացում և տեղական տնտեսական զարգացում» տեղական ժողովրդավարության համաժողովը

12.11.2018

Նոյեմբերի 12-ին անցկացվեց «Ապակենտրոնացում և տեղական տնտեսական զարգացում» տեղական ժողովրդավարության համաժողովը:

Այն մեկ հարկի ներքո համախմբեց տեղական ինքնակառավարման համակարգի շահագրգիռ կողմերին՝ համայնքապետերի և ավագանու անդամների, նրանց ասոցիացիաների,կառավարության և խորհրդարանի, ինչպես նաև տեղական հասարակական կազմակերպությունների և միջազգային գործակալությունների ներկայացուցիչների,ազգային և միջազգային փորձագետների:

Ողջույնի խոսքում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը hայտարարեց՝ մեծ կարևորություն են տալիս համաժողովի թեմատիկային, քանի որ այս ժամանակաշրջանում ինչպես շատ եվրոպական երկրների, այնպես էլ ՀՀ-ի համար տեղական ժողովրդավարության մեջ էական դերակատարություն են ստանում ապակենտրոնացման  խնդիրները. «Տնտեսական զարգացման մարտահրավերներն ուղիղ արտապատկերվում են տեղական ժողովրդավարության վրա, թե′ տնտեսական ուղղվածությամբ և ազդեցությամբ, թե′ որպես հետևանք անուղղակի ազդեցություն ունեն նաև տեղական ժողովրդավարության ուղղակի խնդիրների վրա, մասնավորապես բնակչությանը մատուցվող ծառայությունների և այլ խնդիրների վրա»:

Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալիա Վուտովան ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ երբ խոսում ենք տեղական ինքնակառավարման մասին, պետք է հասկանանք, որ գործ ունենք քաղաքացիների և նրանց կողմից ընտրված ներկայացուցիչների հետ. «Այս ներկայացուցիչներն ունեն շատ կարևոր դերակատարություն, նրանք պետք է ներկայացնենք հանրության շահերը և նրանց ամենօրյա կյանքը որակյալ դարձնեն: Ընտրված ներկայացուցիչները չպետք է մոռանան, որ առաջնայինն այն մարդիկ են, որոնք ընտրել են իրենց»:

Նատալիա Վուտովան կարևորեց նաև տեղական իշխանությունների՝ բավարար չափով ինքնավարությունը:

Խարկովի տարածքային խորհրդի նախագահ, Ուկրաինայի տեղական և տարածքային իշխանությունների ասոցիացիայի նախագահ,Արևելյան գործընկերության տարածքային և տեղական իշխանությունների կոնֆերանսի (CORLEAP) անդամ Սերգեյ Չերնովը կարևորեց տեղական ինքնակառավարման մակարդակում քաղաքացիների ձայնի լսելի լինելը և տեղական իշխանությունների՝ ինքնուրույն որոշումների կայացման ու պատասխանատվության ստանձնումը:

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանն իր ելույթում նշեց՝ Հայաստանում կարիք ունենք ապակենտրոնացման նոր քաղաքականության. «Երբ տեղական իշխանությունները չունեն բավարար ռեսուրսներ, լիազորություններ, ազատություն գործելու, նրանք դառնում են զուտ վարչական միավորներ և որևէ դերակատարում չեն ստանում: Կարծես կրկնակի փորձում ենք մոտիվացնել կենտրոնական իշխանություններին, որ ապակենտրոնացումը ոչ միայն ժողովրդավարության խնդիր է, այլև տնտեսական զարգացման, մարդկանց կյանքի որակի խնդիր և այն ավելի նպատակային պիտի իրականացնել»:

Էմին Երիցյանը հավելեց՝ ուղերձն է նոր իշխանություններին, որպեսզի ներկայացնեն հասարակությանը, թե ինչ ճանապարհով պիտի գնանք և ինչ ուղերձներ պիտի ստանանք:

Համաժողովի թեմատիկ քննարկումների ընթացքում անդրադարձ կատարվեց տեղական տնտեսական զարգացմանը վերաբերող միջազգային քաղաքականություններին և ռազմավարություններին, տեղական տնտեսական զարգացումը խթանող հատուկ նախաձեռնություններին:

Քննարկումների «Դավոսյան ձևաչափը» յուրաքանչյուր քննարկման փորձագետներին հնարավորություն տվեց հակիրճ ներկայացնել իրենց մոտեցումը՝ մանրամասնելով դրանք մասնակիցների հետ հաջորդող ինտերակտիվ քննարկումների ընթացքում:

Համաժողովը կազմակերպվեց Հայաստանի համայնքների միության, Հայաստանի Տարածքային կառավարման և զարգացման նախարարության, Արևելյան գործընկերության տարածքային և տեղական իշխանությունների կոնֆերանսի, Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի համատեղ ջանքերով:


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Հայաստանը մշտապես եղել և այժմ էլ ակտիվ է համագործակցության առումով». ԵԽ Կոնգրեսի նորընտիր նախագահ
«Հայաստանը մշտապես եղել և այժմ էլ ակտիվ է համագործակցության առումով». ԵԽ Կոնգրեսի նորընտիր նախագահ

10:29

13 11 2018

Նոյեմբերի 6-8-ը Ստրասբուրգում անցկացվեց Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների...

Հայտնի են «Լավագույն համայնք 2018» մրցանակաբաշխության հաղթողները
Հայտնի են «Լավագույն համայնք 2018» մրցանակաբաշխության հաղթողները

21:05

10 11 2018

2018-ի քաղաքային լավագույն քաղաքային համայնքը Սևանն է, իսկ լավագույն գյուղական համայնքը՝ Գառնի...

Էմին Երիցյանի ուղերձը տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ
Էմին Երիցյանի ուղերձը տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ

14:28

10 11 2018

Շնորհավորում եմ տեղական ինքնակառավարման օրվա առիթով Հարգելի համայնքապետեր, Ավագանու...

Տեղական իշխանությունների՝ խորհրդատվություն ստանալու իրավունքը կարևոր գործիք ժողովրդավարությունը տեղական մակարդակում զարգացնելու համար
Տեղական իշխանությունների՝ խորհրդատվություն ստանալու իրավունքը կարևոր գործիք ժողովրդավարությունը տեղական մակարդակում զարգացնելու համար

14:32

08 11 2018

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի 35-րդ լիագումար նստաշրջանի...


Warning: file_put_contents(): Only 0 of 103 bytes written, possibly out of free disk space in /home/caa/inc/functions.php on line 104

Warning: file_put_contents(): Only 0 of 176 bytes written, possibly out of free disk space in /home/caa/inc/functions.php on line 104